16:35 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, ընթացող մարտական գործողություններում ընդգրկվելուց խուսափելու նպատակով, ՊԲ N զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վ․ Կ․-ն ու Ն․ Ա․-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել միմյանց օժանդակությամբ իրենց առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) միջոցով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ այդ նպատակով 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի հարևանությամբ Ն. Ա․-ն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Վ.Կ․-ի ձախ ուսի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս, այնուհետև վերջինս իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Ն․ Ա․-ի աջ սրունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, որոնք հանգեցրել են նրանց զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Վ. Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով, 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ն․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով, 363-րդ հոդվածի 5-րդ մասով և 117-րդ հոդվածով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, 2022 թվականի փետրվարի 9-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
21:49 22.08.2025
Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ21:40 22.08.2025
Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքԱրագածոտնի մարզի Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան 18 շենքի 63 շքամուտք։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:31 22.08.2025
Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի առաջին մրցակիցները US Open-ումԿայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի` ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը: Կանանց մենախաղում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը առաջին շրջանում կմրցի ռուս Անաստասիա Զախարովայի հետ: Տղամարդկանց մենախաղում աշխարհի 9-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին: US Open-ը կմեկնարկի օգոստոսի 24-ին: ...
21:22 22.08.2025
ՏԿԵ նախարարի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:12 22.08.2025
Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց ենՇրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում:Այս մասին հայտնել են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։ Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․ Սիրողական ձկնորսության թույլտվություն, Ջրօգտագործման թույլտվություն, Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար), Սահմանային թույլատրելի արտանետումների(ՍԹԱ) թույլտվություն, Այլ բնապահպանական […] ...
21:02 22.08.2025
Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր. Մ20 ԱԱՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: ...
20:53 22.08.2025
Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Շնորհավորելով Շեյխա Ալ Նոյիսին UNWTO-ի գլխավոր […] ...