19:16 11.02.2022
Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ՝ «Փաստինֆոն» խնդրել է նաև տեղեկացանել, թե ՔԿ վարույթում քանի՞ քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի անձ է տուժող ճանաչվել, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է, թե ոչ, Ադրբեջանի քանի ռազմական գործչի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարվել և Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածների հատկանիշներով, ՔԿ վարույթում քանի քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգման հատկանիշներով, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների խոշտանգման համար, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է, թե՝ ոչ։
Նախաքննական մարմնից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ, փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով հայ զինծառայողների նկատմամբ իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման դեպքերը, այդ թվում՝ սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, դիտավորությամբ լուրջ տառապանք պատճառելու կամ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին սպառնացող այլ գործողություններ կատարելու փաստերը։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։
Մեղադրյալ ներգրավված ադրբեջանցի զինվորականների թիվը ՔԿ-ն չի տրամադրել ու նշել, որ հարցմամբ հայցվող տեղեկատվության վերաբերյալ առավել մանրամասներ չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ21:49 22.08.2025
Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերովՍպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Շնորհակալագրերի են արժանացել միջազգային կարգի սպորտի […] ...
21:40 22.08.2025
Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքԱրագածոտնի մարզի Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան 18 շենքի 63 շքամուտք։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:31 22.08.2025
Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի առաջին մրցակիցները US Open-ումԿայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի` ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը: Կանանց մենախաղում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը առաջին շրջանում կմրցի ռուս Անաստասիա Զախարովայի հետ: Տղամարդկանց մենախաղում աշխարհի 9-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին: US Open-ը կմեկնարկի օգոստոսի 24-ին: ...
21:22 22.08.2025
ՏԿԵ նախարարի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:12 22.08.2025
Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց ենՇրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում:Այս մասին հայտնել են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։ Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․ Սիրողական ձկնորսության թույլտվություն, Ջրօգտագործման թույլտվություն, Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար), Սահմանային թույլատրելի արտանետումների(ՍԹԱ) թույլտվություն, Այլ բնապահպանական […] ...
21:02 22.08.2025
Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր. Մ20 ԱԱՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: ...