19:55 14.02.2022
Մեկ տարի առաջ, փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանի նույն օջախային գոտում դարձյալ երկրաշարժ գրանցվեց, որը, ինչպես երեկ տեղի ունեցածը, ուղեկցվում էր ձայնով ու դղրդյունով։
«Ուղեկցվում էր ձայնով, մարդիկ փաստում էին, որ գռգռոց է եղել, ոնց որ բեռնատար ավտոմեքենա անցներ փողոցով: Դա բնական, սովորական երևույթ է, որովհետև մեր երկրում ուժեղ երկրաշարժերը ունեն մինչև 10 կմ խորություն, այդ խորություններում ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները այնպես են, որ ջարդվելուց պետք է ձայն հանեն, դա բնորոշ երևույթ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի գլխավոր փորձագետ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:
Առաջին ալիքի ցնցման տևողությունն այս անգամ եղել է մի քանի վայրկյան։ Ըստ Սերգեյ Նազարեթյանի՝ տևողությունը ևս կախված է մագնիտուդից։ Վերջին 33 տարիների ընթացքում գրանցված ամենաերկար տևողությունն ունեցել է Սպիտակի երկրաշարժը՝ մոտ 35-45 վայրկյան։ Հայ-վրացական սահմանի Դմանիսի օջախային գոտին համարվում է ամենաակտիվը, որտեղ տարբեր ուժգնության ցնցումներ շատ են գրանցվում։
«Հարավային Կովկասում ամենաակտիվը երկրաշարժերի քանակի տեսակետից և թույլ երկրաշարժերի տեսակետից համարվում է Ջավախքի օջախային գոտին, որն ունի յուրահատուկ երկրաբանական կառուցվածք: Այստեղ տեղի են ունենում հարյուրավոր, հազարավոր երկրաշարժեր, որոնցից ուժեղները համարյա թե աննշան են և վտանգ չեն ներկայացնում, այսինքն՝ այդ տարածաշրջանի, Ջավախքի գոտու համար բնական երևույթ է, վտանգ չի ներկայացնում»,- նշում է Սերգեյ Նազարեթյանը:
Սակայն երեկվա երկրաշարժն իր ուժգնությամբ վերջին 33 տարիների ընթացքում համարվում է ամենաուժեղը Սպիտակի երկրաշարժից հետո, մագնիտուդով պայմանավորված արձանագրվել են 165 հետցնցումներ, որոնց հիմնական մասը բնակիչների համար զգալի չեն եղել։ Սերգեյ Նազարեթյանի դիտարկմամբ, ամենամեծ վտանգ են ներկայացնում Գյումրիի վթարային շենքերը, որոնց վթարայնության աստիճանը տարեցտարի փոխվում է։
«Մեր պրոբլեմների պրոբլեմը 92 վթարային բազմաբնակարան շենքերն են, որոնք որ ունեն 3-րդ ու բարձր աստիճանի վթարայնություն: Այդ 92 շենքերից մոտ 10-12-ն ունեն 3-4-րդ աստիճանի վնասվածություն, բայց այդ շենքերի փլուզվելու համար պետք է բավականին ուժեղ ցնցումներ լինեն, ասենք՝ 8-9 բալ, որոնց հավանականությունը մեր քաղաքում քիչ է»,- նշում է Սեյսմիկ ծառայության փորձագետը:
Ըստ մասնագիտական ուսումնասիրությունների՝ 88-ի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցված Անի և Մուշ թաղամասերի շենքերը կարող են դիմակայել մինչև 9-բալանոց երկրաշարժերի։ Իսկ Հանրապետության տարածքում տարեկան արձանագրվող 1500-2000 երկրաշարժերը նման ուժգնություն ունենալու հավանականություն չունեն։
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...