Վրաստանում բացահայտվել է կիբերհանցագործություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Վրաստանում բացահայտվել է կիբերհանցագործություն

19:20 16.02.2022

Կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են խարդախության փաստ՝ ձերբակալվել է հանցավոր խմբի վեց անդամ: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ 

Ձերբակալվածներին սպառնում է վեցից ինը տարի ազատազրկում։

Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի սկզբին մեղադրյալները հանցավոր խմբի անդամների հետ ծրագրել են խարդախության միջոցով տիրապետել ֆինանսական հաստատություններից մեկին պատկանող խոշոր չափի գումարին։

Պլանը կատարելու համար ձերբակալվածներից մեկը՝ 46-ամյա Բ. Շ.-ն, որը ընկերության տնօրենն է հանդիսանում, դիմել է ֆինանսական հաստատություն և պահանջել տեղադրել POS-տերմինալ (Point Of Sale՝ վաճառքի կետ), սա բանկային քարտերի միջոցով վճարումներ ընդունելու տեխնիկական սարք է:

Մեղադրյալի կողմից POS-տերմինալը ստանալուց հետո, հանցավոր խմբի անդամները ապօրինի մանիպուլյացիաների արդյունքում ակտիվացրել են, այսպես կոչված, «պրեավտորիզացման» ֆունկցիան։

Հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մեղադրյալները POS-տերմինալից կատարել են 16 տարբեր վճարումներ՝ ընդհանուր 2 314 890 լարի (ավելի քան 782 հազար ԱՄՆ դոլար) գումարով։

Միևնույն ժամանակ, օգտագործվել են արտերկրում գրանցված բանկի երկու բանկային պլաստիկ քարտեր, որոնց վրա համապատասխան գումար չի եղել։

Հանցավոր խմբի անդամներն ապօրինի գործարքներից հետո ամենակարճ ժամկետներում գումարի մի մասը փոխանցել են սեփական հաշվեհամարներին ու կանխիկացրել։

Խարդախության արդյունքում նյութական վնասը կազմել է 975 530 լարի (ավելի քան 329 հազար դոլար)։

Ընկերության տնօրենին պատկանող ավտոմեքենայի խուզարկության ժամանակ առգրավվել է հրազեն, ամրակ և 12 պարկուճ, մեղադրյալը վերոնշյալ զինամթերքը կրելու թույլտվություն չի ունեցել։

Ընկերության գրասենյակում խուզարկության ժամանակ առգրավվել է նաև POS-տերմինալը, որի միջոցով կատարվել են ապօրինի փոխանցումները։

Ձերբակալվածների մեքենաների և բնակարանների խուզարկության ընթացքում ոստիկաններն առգրավել են խոշոր չափի գումար, բանկային պլաստիկ քարտեր, բջջային և համակարգչային սարքեր, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր։

Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց բացահայտելու և բերման ենթարկելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է ապօրինի հրազեն, ռազմամթերք կրելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության փաստի առթիվ, որը պատճառել է զգալի վնաս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

21:49 08.06.2025

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

Օվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

21:35 08.06.2025

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

21:16 08.06.2025

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Վնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

21:06 08.06.2025

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

20:53 08.06.2025

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

Կառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

20:34 08.06.2025

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...

BACK_TO_TOP