Իրանի ղեկավարը կոչ է արել փոխել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մի շարք դրույթներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Իրանի ղեկավարը կոչ է արել փոխել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մի շարք դրույթներ

16:01 17.02.2022

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին անհեթեթ է համարել Արևմուտքի այն պնդումները, թե Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել և կոչ է արել փոփոխություններ մտցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:

«Նրանք գիտեն, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է: Բայց նրանք անհեթեթ, անիմաստ հայտարարություններ են անում այն մասին, թե որքան մոտ է Իրանը ռումբի ստեղծմանը: Մենք ձգտում ենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման: Նրանք դա գիտեն, բայց ցանկանում են, որ Իրանի ժողովուրդը դժվարությունների բախվի, երբ նրան միջուկային էներգիա կպահանջվի ապագայում»,- հայտարարել է Խամենեին:

Նա ընդգծել է, որ «աշխարհն ավելի ու ավելի շատ է ապավինում միջուկային էներգիային»:

«Մեզ վաղ թե ուշ նույնպես շտապ կարգով միջուկային էներգիա կպահանջվի: Եթե մենք այդ մասին այսօր հոգ չտանենք, ապա վաղը չափազանց ուշ կլինի»,- հավելել է նա: Խոսելով միջուկային համաձայնագրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին, որը Թեհրանը միջազգային միջնորդների հետ կնքել է 2015 թվականին, նա նշել է, որ այն ժամանակ ինքն ասել է, թե առանձին կետեր պետք է վերանայել, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան:

«Այդ հանգամանքներից մի քանիսը հաշվի չեն առնվել, և ավելի ուշ խնդիրեր են առաջացել, որոնք մենք բոլորս այժմ տեսնում ենք»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:

Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու և Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին, ինչն Իրանին դրդեց՝ հրաժարվել գործարքի առանձին պայմանները կատարելուց: Նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ը պատրաստակամություն հայտնեց վերականգնել ԳՀՀԾ-ի գործողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP