ՊՆ-ում քննարկվել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի կանխավճարը թեթևացնելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+14.09 oC

ՊՆ-ում քննարկվել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի կանխավճարը թեթևացնելը

20:55 25.07.2018

Դավիթ Տոնոյան ՊՆ

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ում քննարկել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը։ Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում զինծառայողների համար պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։

Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։

«Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը ՀՀ ԶՈՒ զինծառայողներին հնարավորություն կտա ներկայումս գործող նվազագույն տոկոսադրույքով և արտոնյալ այլ պայմաններով բնակարանի ձեռքբերման երկարաժամկետ հիփոթեքային վարկ ստանալ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, նախարարի տեղակալների և համապատասխան վարչությունների պետերի հետ քննարկել են հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացիկ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հետ

21:39 15.05.2024

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հետ

Մայիսի 15-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստ Ալեքս Սոբելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը փոխադարձ շահերի առաջ մղման և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման գործում: Այս համատեքստում դեսպանը կարևորել է փետրվարին բրիտանացի խորհրդարանականների այցը Հայաստան և անցյալ տարի հայկական խորհրդարանական պատվիրակության այցը […] ...

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

20:28 15.05.2024

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

Մայիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդի հետ։ «Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […] ...

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […] ...

BACK_TO_TOP