15:55 21.02.2022
Փետրվարի 21-ին Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
Պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Փաստաթղթի ամբողջական տեքստը՝ այստեղ:
«Եթե մենք չենք արձագանքում այդ փաստաթղթին, նշանակում է մենք ընդունում ենք Շուշիի հռչակագիրը»,- ասել է պատգամավորը:
Նշվել է, որ հայտարարությունն ուղերձ կլինի ՀՀ քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ անվտանգային հարցերում ՀՀ-ն ունի կարմիր գծեր և չի նահանջելու դրանցից:
Գուրգեն Արսենյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը: Նա նշել է, որ խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության առաջարկին՝ հետևյալ հիմնավորումներով:
«Դեռևս ութ ամիս առաջ՝ 2021թ. հունիսի 15-ին և 17-ին, ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին՝ հրապարակային հայտարարության և մեկնաբանությունների տեսքով: Հիմնավորումն առ այն, թե ՀՀ-ն պետք է Ազգային ժողովի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի այդ հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ խորհրդարանը և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»,- ասել է Գուրգեն Արսենյանը:
Վերջինս ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը չի սկսվում և չի ավարտվում ԱԺ հայտարարություններով. այն իրականում ավելի լայն է:
Այդ համատեքստում պատգամավորը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար ողջունելի է ԱԺ «Հայաստան» խմբակցության միայն այն հայտարարությունը, որը վերաբերում է միջազգային կառույցներում աշխատանքների վերսկսմանը:
«Մենք հորդորում ենք առավել ակտիվ ներգրավվել ՀՀ շահերի պաշտպանության գործում միջազգային բոլոր հարթակներում»,- նշել է Գուրգեն Արսենյանը:
Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...