«Ենթակաների մի մասն ընդունում է, մյուսը դեռ չի համակերպվում, բայց ժամանակի հարց է». կին-լեյտենանտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

«Ենթակաների մի մասն ընդունում է, մյուսը դեռ չի համակերպվում, բայց ժամանակի հարց է». կին-լեյտենանտ

20:21 25.07.2018

ՀՀ ՊՆ համալիրում այսօր անցկացվեց նորընծա սպաներին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու արարողություն, որի ընթացքում կոչումները նրանց հանձնեցին ՀՀ վարչապետը, պաշտպանության և այլ նախարարներ։ Ռազմաուսումնական հաստատությունների՝ սպայական կոչում ստացած շրջանավարտների մեջ կային նաև աղջիկներ, որոնց քաջալերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ թե ինչ դժվարություններ կան կանանց՝ տղամարդկանց միջավայրում ծառայելու պարագայում, ShantNews.am-ի հետ զրույցում մանրամասնեց այսօր իր սպայական առաջին կոչումը ստացած Նարինե Մուրադյանը, որն ավարտել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը։ Դժվարություններ, այո՛, կան, բայց լեյտենանտը որոշեց խոսել ոչ թե խնդիրների մասին, այլ առաջարկեց մտածել լուծումների մասին.

«Կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությունը սեռ, տարիք չի ճանաչում։ Եթե կա ցանկություն, եթե այդ պահին կա հայրենիքի պաշտպանության պահանջ, պետք է պաշտպանենք բոլորով` առանց դժվարությունների մասին մտածելու», – նշեց նորընծա լեյտենանտը։

Ընտանիքում, իհարկե, դեմ են եղել զինվորական դառնալու որոշմանը, սակայն երբ տեսան, թե ինչպես է իրենց աղջիկը հեշտությամբ հաղթահարում դժվարությունները, համակերպվեցին իրողության հետ։ Հիմա էլ համակերպվելու խնդիր կա ենթակաների շրջանում։

«Մի մասը լավ է ընդունում, մի մասը չի հարմարվում այն մտքի հետ, որ կարող է կինը իրեն հրաման տա, բայց, կարծում եմ, մենթալիտետը փոխելը ժամանակի հարց է, դժվարությունները հաղթահարելի են»,– նշեց լեյտենանտ Մուրադյանը։

Նարինե Մուրադյանի ու մյուս կին սպաների օրինակով ոգևորված՝ այսօր մյուս աղջիկներին ռազմական ոլորտը դիտարկելու կոչ արեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ դա կբարձրացնի ծառայության որակը։

Արդեն մի քանի տարի է, ինչ աղջիկների ընդունելությունը գործում է Հայաստանի ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում` սպայի կոչումով հետագայում ծառայության ուղարկելու համար։ Նրանց հիմնականում նշանակում են ոչ մարտական ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում, սակայն կան նաև այնպիսիները, որոնք նույնիսկ մարտական մեքենաների անձնակազմի հրամանատար են, դիպուկահարների խմբի ղեկավար և այլն։

Իսկ ընդհանրապես ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրով նախատեսվում է բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ նրանց կամավորության ավելի լայն հնարավորություններ ընձեռելու միջոցով։ Սկզբում հնարավորութունները կընդլայնվեն նյութատեխնիկական ապահովման, ապա` նաև մյուս ոլորտներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

BACK_TO_TOP