20:44 21.02.2022
Փետրվարի 21-ի` Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով քննարկում:
Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), ԿԳՄՍ նախարարության, Յունիսեֆի, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև 2021 թվականի ընթացքում ՀՄԿ-ի կողմից մշակված և հրատարակված ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և աշխատանքային գիրք-տետրերի շնորհանդեսը:
Աջակցություն՝ ուսուցչի օգնականին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի շարունակական քայլերը` կրթության ոլորտում համընդհանուր ներառականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
«Մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորություններ ստեղծելու և կրթության ներառականությանը աջակցելու գործիքակազմը համարում եմ կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկը: Մշակված ուսումնական նյութերը ոլորտի մասնագետների համար կարող են դառնալ լավագույն ուղեցույց` աշխատանքի ընթացքում հանդիպող ամենօրյա խնդիրները կարգավորելու համար»,- նշել է նախարարի տեղակալը` շեշտելով, որ կրթության ներառականությանն ուղղված անելիքները պետք է շարունակաբար զարգացնել:
Ժ. Անդրեասյանի խոսքով` մշակված ձեռնարկները ոլորտի մասնագետների համար սպասված էին: Նախարարի տեղակալը մասնավորապես առանձնացրել է «Ուսուցչի օգնականի ձեռնարկ» մեթոդական ուղեցույցը, որտեղ նկարագրված են ուսուցչի օգնականի պարտականությունները և անելիքները, ուսուցիչների հետ համագործակցության ձևերը։ «Ուսուցչի օգնականի հաստիքը ներդրվել է դպրոցներում համընդհանուր ներառման անցնելու ժամանակ: Դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միշտ է, որ ուսուցչի օգնականները լիարժեք պատկերացնում են իրենց անելիքները: Մեթոդական նյութերն այս առումով շատ անհրաժեշտ են` օգնելու մասնագետներին` արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքը»,- նշել է նա` հավելելով, որ մեթոդական ձեռնարկի անհրաժեշտության մասին ուսուցչի օգնականները բազմիցս բարձրաձայնել են:
Ներառական կրթությունը ենթադրում է նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ
«Ներառական կրթությունը ենթադրում է նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ` ուղղված երեխաների կարիքներին: Մեր դպրոցներում այդպիսի նյութերի բացն ակնհայտ է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և շարունակել՝ նշելով, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված ձեռնարկներն ու ուսումնական նյութերը այդ բացը լրացնելու նպատակ ունեն: Նախարարի տեղակալը նշել է, որ ներառականության ապահովումը պետք է դառնա մասնագիտական պարտադիր կոմպետենցիա (կարողունակություն)՝ յուրաքանչյուր ուսուցչի համար: Այս նպատակով ուսուցչի պարտադիր ատեստավորումից առաջ իրականացվող վերապատրաստումների պետական ծրագրում ներառված է նաև ներառականության բաղադրիչը:
Հանրակրթության ոլորտում ավարտվել է անցումը համընդհանուր ներառման
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հանրակրթության ոլորտում ամբողջությամբ իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն: 2021-22 ուսումնական տարվանից Արարատի և Վայոց Ձորի մարզերում ևս անցում կատարելով համընդհանուր ներառման` ավարտվեց ողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության անցումը կավարտվի 2023 թվականի վերջին:
Մշակվել են նոր ձեռնարկներ և ուսումնական նյութեր
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սավջյանը ներկայացրել է ՀՄԿ-ի կողմից 2020 -2021թվականներին մշակված աշխատանքային գիրք-տետրեր, ուսուցչի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ:
«Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» աշխատանքային գիրք-տետրերը ներառում են ուսումնառության նախաայբբենական և ծրագրային նախաթվային շրջանները: Նշված երկու աշխատանքային գիրք-տետրերին կից մշակվել է «Ուսումնական նյութերի հարմարեցումներ: ‹‹Մայրենի 1›› և ‹‹Մաթեմատիկա 1›› աշխատանքային գիրք-տետրերի մեթոդական ուղեցույց››, որի նպատակն է աջակցել մանկավարժին յուրաքանչյուր առաջադրանքի կատարմանն ուղղորդելու առումով:
«Ուսուցչի օգնականի ձեռնարկ» մեթոդական ձեռնարկում ներկայացված են ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելները, նրա առջև դրված պահանջները և պարտականությունները, ուսուցչի օգնականի գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների ուղղությունները:
«Արդյունավետ հարմարեցումներ: Որակյալ կրթություն» մեթոդական ուղեցույց-ձեռնարկում տրված են կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող սովորողների արդյունավետ ուսումնառությունն ու առավելագույն մասնակցությունը խթանող մեթոդական ցուցումներ՝ հարմարեցումների և այլընտրանքային տարրերի նկարագրությամբ:
«Ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում: Խաղեր և վարժություններ» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է, որտեղ ներկայացված են գործնական աշխատանքներ` խաղերի և վարժությունների համակարգված ամբողջությամբ: Ձեռնարկը մշակվել է՝ ընդառաջ գնալով նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրման պահանջներին, որի շրջանակում այս տարվանից սկսած արդեն հանրապետության նախադպրոցական հաստատություններում իրականացվելու է համընդհանուր ներառական կրթություն:
«Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում: Խորհուրդներ ուսուցիչներին» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը մշակվել է` հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համավարակով պարտադրված հեռավար կրթության իրականացման անխուսափելիությունը: Ձեռնարկը նպատակ ունի հեռավար կրթության ժամանակ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար հասանելի որակյալ կրթություն ապահովելու: Նույն նպատակին է ուղղված նաև «Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում: Խորհուրդներ ծնողներին» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը: Հեռավար կրթությանն առնչվող ձեռնարկները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:
««Օգնենք օգնողներին». դասընթաց ուսուցիչների համար» ուղեցույցը մշակվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության կողմից ՀՄԿ-ի հետ համագործակցությամբ: Ձեռնարկում կարևորվում են պատերազմական և հետպատերազմական իրավիճակներից բխող հոգեբանական խնդիրները։
«Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրման համար:
«Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Ձեռնարկում ներկայացվում են ներառական կրթության հիմնախնդիրները` ուսուցիչ-ծնող-մասնագետ համագործակցության ուղղությունները, իրավունքներն ու պարտականությունները։
Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանը: Բանախոսները պատասխանել են նաև քննարկման մասնակիցների հարցերին:
13:20 10.07.2025
Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ13:07 10.07.2025
Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՀուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի: Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ […] ...
12:59 10.07.2025
9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին […] ...
12:50 10.07.2025
ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի ԱլոնսաՄադրիդիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը դեռևս շատ բան ունի սովորելու: «Պետք է շատ դետալներ վերլուծենք: Այժմ մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում գնալ: Մենք պատրաստ ենք դրան: ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում: Այսօր մենք շատ […] ...
12:43 10.07.2025
Նյու Դելիում տեղատարափ անձրևի պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվելՀուլիսի 10-ի գիշերը Նյու Դելիում տեղացած ուժեղ մուսսոնային անձրևներից հետո Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ավելի քան 300 չվերթ է հետաձգվել, հայտնում է Flightradar ինքնաթիռների հետևման ծառայության տվյալները։ Մոտ 10 ինքնաթիռ փոխել է իր ուղղությունը և վերահասցեավորվել է Ջայպուր և Լաքնաու քաղաքներ վայրէջք կատարելու համար: Հուլիսի 9-ի երեկոյան Նյու Դելիում սկսվել և կեսգիշերից հետո շարունակվել […] ...
12:35 10.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...
12:30 10.07.2025
ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու ԱլիևըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը: Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու […] ...