Ելիսեյան պալատում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Ֆրանսիայի պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Ելիսեյան պալատում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Ֆրանսիայի պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրվել

23:07 21.02.2022

Ելիսեյան պալատում նեղ կազմով ընթանում է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով խորհրդի նիստը: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի աղբյուրը, խորհրդակցության գլխավոր թեման դարձել է Ուկրաինայի իրադրությունը:

«Նախագահ Մակրոնը երեկոյան պաշտպանության հարցերով խորհրդի նիստ է հրավիրել, որպեսզի քննարկի Ուկրաինայի իրադրությունը», – նշել են Ելիսեյան պալատում: Այստեղ նաև նշել են, որ Ֆրանսիայի առաջնորդը երկուշաբթի երեկոյան մի շարք հեռախոսային բանակցություններ է վարել, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ զրույցների բովանդակությունը չի բացահայտվում։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի և Շոլցի հետ: Նրանց հետ շփումներում Ռուսաստանի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս մտադիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

19:40 10.07.2025

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա ակումբից, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած դրան՝ Ռոդրիգոյի մարզական ապագայի վերաբերյալ վերջնական քննարկում կլինի հաջորդ շաբաթ։ Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», բայց Ռոդրիգոն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ 24-ամյա հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Ռոդրիգոն 2024/25 […] ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

19:32 10.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

19:20 10.07.2025

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

19:12 10.07.2025

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

19:06 10.07.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

19:00 10.07.2025

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

Բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...

BACK_TO_TOP