Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմաքաղաքական համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+32.09 oC

Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմաքաղաքական համագործակցությունը

21:02 22.02.2022

Մոսկվան եւ Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ այլ երկրների դեմ: Այս մասին ասվում է ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում, որը ստորագրվել է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից երեքշաբթի Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում։

«Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- նշվում է փաստաթղթում:

Կողմերը նաև պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել։

«Անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են քննարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային-իրավական պարտավորությունները», – ասված է հռչակագրի տեքստում:

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության, կիբերհանցագործությունների և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում:

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրանյութերի և դրանց ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաև անվտանգության այլ նոր մարտահրավերների հակազդման և չեզոքացման գործում»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ այդ համատեքստում կողմերը տեղեկատվություն են փոխանակում և սերտորեն համագործակցում են նշված հակաիրավական գործունեության ֆինանսավորման ուղիների բացահայտման և կանխման գործում:

Փաստաթղթի համաձայն՝  Մոսկվան և Բաքուն կկանխեն երկու երկրների տարածքային ամբողջականության դեմ ուղղված անձանց և կազմակերպությունների գործունեությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը իրենց տարածքներում վճռականորեն կասեցնում են կազմակերպությունների և անձանց գործունեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ», – ասված է փաստաթղթում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

15:18 10.07.2025

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով […] ...

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

15:06 10.07.2025

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք […] ...

Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում

15:03 10.07.2025

Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Այն տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։ Դիվանագետները նախկինում մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության եկան սկսել երկրների […] ...

SHANTNEWS

15:00 10.07.2025

SHANTNEWS

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

14:54 10.07.2025

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

14:48 10.07.2025

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...

BACK_TO_TOP