Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+28.09 oC

Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի. «Ժամանակ»

09:02 26.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երևանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունը իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում: ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակության կառույց է, որն այդուհանդերձ գտնվում է Դաշնակցության ենթակայության տակ, ՀՅԴ կառուցվածքային օղակներից է:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մի կողմից հասկանալի լինելով զուտ պաշտոնի բերումով՝ ՀՄԸՄ համահայկական նշանակության հետ համադրումով, մյուս կողմից՝ իր մեջ, անշուշտ, պարունակում էր վերաբերմունք ՀՅԴ-ի հանդեպ, և ինչ-որ իմաստով աջակցություն ՀՅԴ-ին:

Իսկ հետաքրքիրն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներում, ավելի շուտ դրա նախագծի մշակման վերաբերյալ քննարկումներում, բավական բուռն բանավեճ էր ունեցել «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի հետ ընտրական գործընթացների և բարեգործության շուրջ՝ պահանջելով ընտրական գործընթացներում ուղղակի արգելել որևէ բարեգործություն քաղաքական նպատակներով չշահարկելու համար:

ԲՀԿ-ն, բնականաբար, դեմ էր հանդես եկել դրան, ինչը ևս հասկանալի է՝ բարեգործությունն այդ կուսակցության, ըստ էության, առանցքային «քաղաքական պլատֆորմն» է: Ահա այդ ֆոնին առավել ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, կամա թե ակամա, քաջալերող մասնակցությունը ՀՅԴ կառույցներից մեկի հոբելյանին: Բանն այն է, որ այդ իմաստով պատկերը բավականին համահունչ է նաև ներքաղաքական շահերի համայնապատկերին, որ առկա է Հայաստանում թավշյա հեղափոխության ներկայիս փուլում, և խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարում: Այստեղ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակիցը ԲՀԿ-ն է, իհարկե ամենևին ոչ նույն քաշային կատեգորիայում, սակայն ԲՀԿ-ն, որը սպասում է իր ժամին:

Իրատեսական է այդ սպասումը, թե ոչ, այլ հարց է, սակայն, ըստ էության, այլ լուրջ մրցակից Նիկոլ Փաշինյանը չունի: Ըստ այդմ, նա բնականաբար պատրաստ է աջակցել որևէ ուժի, որը նրան կաջակցի կամ պատրաստակամ կլինի աջակցել գլխավոր մրցակցի դեմ պայքարում: Առավել ևս, որ Դաշնակցությունն այդ իմաստով թերևս ամենահարմար ուժն է այդ խնդիրները լուծելու համար, որովհետև, լինելով ըստ էության ամենագաղափարականն ու քաղաքականը համեմատության մեջ, միաժամանակ նաև ամենաանօգնականն է ընտրական գործընթացում, և 1998-ից հետո, ըստ էության, մշտապես կախված է իշխանությունների աջակցությունից:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակն այնպիսին է, որ իշխանություններն էլ մշտապես ունեն ՀՅԴ-ի աջակցության կարիքը Սփյուռքի մասով, և այստեղ Նիկոլ Փաշինյանն ամենևին բացառություն չէ: Իհարկե,նրա համար Սփյուռքի անհրաժեշտությունն այն չէ, ինչ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար, այսինքն՝ փոխարինել ներքին լեգիտիմության բացակայությունը:

Փաշինյանն ունի թե՛ ներքին, թե՛ Սփյուռքում մեծ լեգիտիմություն: Բայց չունի ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան այդ լեգիտիմությունը կապիտալիզացնել ու վերածել քաղաքական արդյունքի թե՛ Հայաստանին առնչվող նախաձեռնությունների առումով, ինչի կարիքը չափազանց մեծ է հատկապես տնտեսական իմաստով, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության առումով, որտեղ ևս Փաշինյանի նոր, դեռևս չձևավորված թիմի համար բավականին մեծ է արդեն ձևավորված դաշնակցական ռեսուրսների կարևորությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

13:38 26.06.2025

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

13:30 26.06.2025

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

13:23 26.06.2025

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

Պորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

BACK_TO_TOP