15:28 24.02.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ փետրվարի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով` արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որն առաջացել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու արդյունքում, իսկ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որոնք պատվիրատուների` տվյալ տարվա պետական (համայնքային) բյուջեի ծախսային ծրագրերով նախատեսված չեն»:
Ըստ հիմնավորման` նախագծի առկայությունը պայմանավորված է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում առկա տարընթերցումները վերացնելու և կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս սահմանափակելու համար:
Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական չէր: «Նախագիծը գերռիսկային է»,- մասնավորապես ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նախագծում խնդիրներ էին տեսնում նաև պատգամավորներից շատերը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է ետ վերցնել նախագիծը և համատեղ աշխատել կառավարության հետ: Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն էլ առաջարկել է քննարկումը տեղափոխել ԱԺ լիագումար նիստերի դահլիճ, ինչը հանձնաժողովականները չեն ընդունել:
Նախագծի հեղինակ Աղվան Վարդանյանն էլ չի ընդունել Բաբկեն Թունյանի առաջարկը:
Քվեարկության արդյունքում նախագիծը բացասական եզրակացություն է ստացել:
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...