23:32 24.02.2022
Ամերիկյան իշխանությունները նոր խիստ պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, ինչպես նաև սահմանափակումներ են մտցնում երկիր արտահանման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Այսօր ես թույլատրում եմ լրացուցիչ կոշտ պատժամիջոցներ և նոր սահմանափակումներ, թե ինչ կարելի է արտահանել Ռուսաստան։ Դա լուրջ ծախսեր կառաջացնի ռուսական տնտեսության համար ինչպես հիմա, այնպես էլ ժամանակի ընթացքում։ Մենք հատուկ այդ պատժամիջոցներն այնպես ենք մշակել, որպեսզի Ռուսաստանի համար երկարաժամկետ արդյունքն ավելացնենք և նվազագույնի հասցնենք ազդեցությունը Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների վրա», – ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:
ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները կսահմանափակեն Ռուսաստանի՝ կոշտ արժույթով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։
«Ես այսօր խոսել եմ G7-ի գործընկերների հետ։ Մենք կսահմանափակենք Ռուսաստանի հնարավորությունները բիզնես վարել դոլարով, եվրոյով, ֆունտով և իենով, լինել գլոբալ տնտեսության մի մասը։ Մենք կդադարեցնենք ռուսական զինված ուժերի ֆինանսավորման և զարգացման հնարավորությունները»,- ասել է նա։
ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցնում ՎՏԲ-ի և մի շարք այլ խոշոր ռուսական բանկերի նկատմամբ, Նրանց մոտ 1 տրիլիոն դոլարի ակտիվները կսառեցվեն:
«Մենք արգելափակում ենք ևս մի քանի խոշոր բանկեր։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն։ Դրանց [բանկերի] թիվը ներառում է ՎՏԲ, երկրորդ խոշորագույն բանկը Ռուսաստանում»,- ասել է նա:
Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները շարունակում են դիտարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
10:30 11.07.2025
Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ10:30 11.07.2025
Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...