Դեսպան Մկրտչյանն ու Յորղոս Կոստիդիսն անդրադարձել են Հունաստանի և ՀՀ-ի ռազմական և ռազմավարական համագործակցությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Դեսպան Մկրտչյանն ու Յորղոս Կոստիդիսն անդրադարձել են Հունաստանի և ՀՀ-ի ռազմական և ռազմավարական համագործակցությանը

13:24 25.02.2022

Փետրվարի 24-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանի ուղեկցությամբ այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն:

Возможно, это изображение (3 человека, люди стоят, военная форма и на открытом воздухе)

Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել հաստատության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի, ինչպես նաև ռազմական հաստատության հայ ուսանողների հետ: Գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու բարեկամ երկրների միջև սերտ հարաբերություններին, ներկա ռազմական և ռազմավարական համագործակցությանը` հատուկ ուշադրություն բևեռելով երկու երկրների միջև բազմաոլորտ փոխշփումներն էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու վրա։ Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Հունաստանի հետ ռազմական համագործակցության բաղադրիչը` կարևորելով այդ ոլորտում համագործակցության արդիականացման նշանակությունը` նոր սերնդի, արագ փոփոխվող, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու նպատակով: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի անունից, որ տարիներ շարունակ այս ռազմական ուսումնարանը հատկացնում է տեղեր Հայաստանից համար։

Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)

Կրթական հաստատության հրամանատարի հետ հանդիպումից հետո ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ինչպես նաև գնդապետ Արթուր Դալիբալթյանը հանդիպեցին հայ կուրսանտներին, ծանոթացան նրանց առօրյայի հետ, ուսումնական գործընթացին՝ մաղթելով հաջողություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

BACK_TO_TOP