Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի շրջանավարտները ստացել են հավաստագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի շրջանավարտները ստացել են հավաստագրեր

16:06 25.02.2022

Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը, մեր երկրում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, ծրագրի անմիջական ղեկավարները, մասնակիցները և ներկայացուցիչներ խորհրդարանի աշխատակազմից:

Ծրագրի մասնակիցներն իրականացրել են մեդիամոնիթորինգ, քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ, տրամադրել խորհրդատվություններ, կատարել միջազգային փորձի ուսումնասիրություններ և վերլուծություններ, թարգմանություններ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով շրջանավարտներին, կարևորել է խորհրդարանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:

«Խորհրդարանը մշտապես պահպանում է կապը երիտասարդ հետազոտողների, մասնագետների և գիտնականների հետ, և այս ծրագիրն այդ կապն ամրապնդելու հերթական հնարավորությունն է: Ծրագրի շրջանավարտները, անցնելով իրենց պրակտիկան խմբակցությունների, պատգամավորների գրասենյակներում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում ձեռք են բերել գիտելիքներ, նոր ու կարևոր հմտություններ: Վստահ եմ, որ իրենց աշխատանքով և ջանասիրությամբ նրանք ուրույն ավանդ են ունեցել նաև խորհրդարանի աշխատանքներում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Խորհրդարանի փոխնախագահը շնորհավորել է շրջանավարտներին հերթական նշաձողն անցնելու համար՝ նշելով, որ գիտելիքների շարունակական խորացումը և զարգացումը Հայաստանի հզորացման, մեր երկրում ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման հիմքն են:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն նշել է, որ երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տրվել փորձ ձեռք բերել՝ նպաստելով կայուն ժողովրդավարական, բարգավաճող համայնքի ձևավորմանը, ինչպես նաև ունենալ հզոր, ներկայացուցչական խորհրդարան: Շրջանավարտներից մեկն իր նոր գաղափարներով արդեն միացել է ԱՄՆ ՄԶԾ-ի թիմին: Ջոն Ալելոյի խոսքերով՝ պատրաստ են նաև 2022 թվականի դասընթացներին:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ մեկնարկել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նոր պրակտիկանտների ուսումնական գործընթացը: Վերջիններս ծանոթացել են ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, անցել ներածական դասընթաց և ուսումնասիրել խորհրդարանի գործունեության առանձնահատկությունները: Վահան Նարիբեկյանի ներկայացմամբ՝ տարեցտարի ավելանում է երիտասարդ մասնագետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնելու հետաքրքրությունը: Նա ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Լորա Նիքոլսն ընդգծել է ջանասեր աշխատանքը, որն իրականացվել է վերջին երկու տարիներին:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման փուլում ծրագրի մասնակիցները համատեղ կազմել և խորհրդարանին են ներկայացրել «Պատգամավորի ձեռնարկ» ժողովածուն, որը շուտով կհրատարակվի և կփոխանցվի բոլոր պատգամավորներին: Ձեռնարկում առանձին բաժիններով ներկայացված են պատգամավորի իրավունքներին ու պարտականություններին, խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական նախաձեռնություններին, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող տեղեկություններ:

Միջոցառման ավարտին շրջանավարտները ստացել են հավաստագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

13:00 09.06.2025

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

12:55 09.06.2025

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն», – ասել […] ...

Թեհրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հարաբերությունները Իրանի դեմ բանաձևի ընդունման դեպքում

12:50 09.06.2025

Թեհրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հարաբերությունները Իրանի դեմ բանաձևի ընդունման դեպքում

Իրանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական որոշում կայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Անցյալ անգամ մենք զգուշացրինք, բայց նրանք մեզ չլսեցին, և մենք յոթ անգամ մեծացրինք մինչև 60% […] ...

Վենսը Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը անվանել է խելագարություն

12:40 09.06.2025

Վենսը Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը անվանել է խելագարություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական ​​կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ «Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք 300 միլիարդ դոլար ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք […] ...

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում

12:35 09.06.2025

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։ Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով: Երկու խաղերում […] ...

BACK_TO_TOP