ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Պուտինի և Լավրովի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Պուտինի և Լավրովի դեմ

01:14 26.02.2022

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Ինչպես նշել է Փսակին ճեպազրույցի ժամանակ, համապատասխան գործողությունները կհետևեն ԵՄ-ի համանման որոշումներին:

«ԱՄՆ-ը կմիանա նրանց և պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի և անվտանգության ազգային թիմի անդամների դեմ», – ասել է Փսակին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ Ուկրաինայում ռուսական գործողության լույսի ներքո։

Եվրամիության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշել են ներառել Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին պատժամիջոցների ցուցակում։ Նոր պատժամիջոցների բոլոր տարբերակները, ներառյալ SWIFT-ից Ռուսաստանի անջատումը, մնում են սեղանին, ասել է Բորելը:

Ավելի վաղ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը հայտնել էր, որ եվրոպական երկրները պայմանավորվել են Պուտինին և Լավրովին ընդգրկել սահմանափակումների ցուցակում. նրանց ակտիվները կսահմանափակեն, իսկ տեղաշարժերը՝ ոչ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին, իսկ փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին:

Դրանից հետո արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթ են սահմանել, որը վերաբերում է առավելապես բանկային հատվածին, խոշոր գործարարներին և պետական պաշտոնյաներին։

Մասնավորապես՝ ԵՄ-ի պատժամիջոցների առաջին փաթեթով սահմանափակումներն անդրադարձել են Պետդումայի 351 պատգամավորի, որոնք կողմ են քվեարկել անկախության ճանաչմանը, բանկային հատվածին և Դոնբասի հետ միության առևտրին, ինչպես նաև ևս 27 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների:

Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ԵՄ-ի պատժամիջոցների երկրորդ փաթեթը կանդրադառնա ռուսական բանկային շուկայի 70%-ին և առանցքային պետական ընկերություններին, այդ թվում՝ պաշտպանական սեկտորում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

BACK_TO_TOP