Մահվան ելքով վրաերթ Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Մահվան ելքով վրաերթ Երևանում

14:42 26.02.2022

Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Պարեկները պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։ Պարեկները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է, ով վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրելի հատվածով փորձել անցնել փողոցը։ Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:54 09.06.2025

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

15:45 09.06.2025

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:34 09.06.2025

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

15:25 09.06.2025

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

15:16 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...

BACK_TO_TOP