16:48 26.07.2018
CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ բիթքոինի արժեքը 20 բորսաներից ստացված տվյալների արդյունքում՝ նվազել է 1․07%-ով՝ հասնելով 8․21 հազար դոլարի, տեղեկացնում է РИА Новости-ն:
Այլ վիրտուալ արժեքները տնտեսական շուկայում տարբեր դինամիկա են դրսևորել՝ Ethereum-ը նվազել է 0․05%-ով, Ripple-ը թանկացել է 1․11%-ով, իսկ Bitcoin Cash-ը՝ էժանացել 1․77%-ով:
CoinMarketCap-ի տվյալներով՝ վիրտուալ արժեքների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 300․9 միլիարդ դոլար:
“
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...
19:10 01.05.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...