18:53 26.07.2018
CNN-ը հաղորդում է՝ այն բանից հետո, երբ Տորոնտոյում հրաձգության հետևանքով երկու մարդ սպանվեց, քաղաքային խորհրդի մեծամասնությունը կողմ է քվեարկել` դաշնային կառավարությանը կոչ անելով արգելել ատրճանակների վաճառքը քաղաքում:
«Մեր քաղաքում և տարածաշրջանում զենք օգտագործող շատ մարդիկ կան, որոնք չպետք է ունենան դրանք»,- երկուշաբթի քաղաքային խորհրդի ելույթում ասել է Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին: «Դա հանգեցնում է մեկ այլ հարցի, որը մենք պետք է քննարկենք. Ինչո՞ւ այս քաղաքում ամեն մեկը պետք է ատրճանակ ունենա»:
Թորին ասել է, որ զենքի մասին քննարկումները պետք է իրականան ոչ միայն քաղաքը մարդկանց կորուստներից պաշտպանելու համար, այլ նաև կրակոցների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու համար: «Մեր քաղաքի որեւէ վայրում բռնությունը սարսափելի է և անընդունելի»,- ասել է նա:
Քաղաքային խորհուրդը նաև ցանկանում է, որ դաշնային կառավարությունը ավելի կոշտ տույժեր տա ատրճանակ վաճառողներին և ավելի շատ ռեսուրսներ ներքին թրաֆիքինգի դեմ պայքարելու համար: 2017-ին Տորոնտոյի ոստիկանական ծառայությունը հաղորդել է 205 կրակոցի մասին: 2018-ի ընդհանուր ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին` 228 կրակոց: Քաղաքում սպանությունները նույնպես աճել են՝ այս տարի հասնելով 58-ի՝ անցյալ տարի գրանցված 24 սպանությունների համեմատ:
Ոստիկանության տվյալներով՝ այս տարի սպանությունների մեծ մասը՝ 58-ից 29-ը եղել են կրակոցների հետևանքով: Հրաձգությունը կատարած կասկածյալ 29-ամյա Ֆեյսալ Հուսեյնը նույնպես մահացել է ինքնասպանության հասցրած հրազենային վնասվածքից: Կասկածյալի հարազատները հայտարարել են, որ Հուսեյնը հոգեկան խնդիրներ է ունեցել, բայց նրանք երբեք չեն ակնկալել, որ նա նման բան կանի: Ոստիկանությունը դեռևս պարզում է հրաձգության շարժառիթները:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...