15:45 28.02.2022
Տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով էներգետիկայի և էներգասպառման բնագավառում ստուգվել է 110 օբյեկտ։ 18-ը չի ստուգվել՝ չգործելու պատճառով։Ստուգումների արդյունքում ամենից շատ՝ 21 ստուգում արվել է Սյունիքի, ամենից քիչ՝ 3՝ Տավուշի մարզում։ Տարվա ընթացքում իրականացվել է 52 վերստուգում։
Ստուգումների արդյունքում կազմվել է 26 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 134 կարգադրագիր։
Տեխնիկական ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների 102 օբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում բացահայտվել է 562 խախտում, ինչը բացահայտված բոլոր 1579 խախտումների 35․6%-ն է։
Հիմնական խախտումները վերաբերում են՝
-գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 59 դեպք,
-կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը ՝ 58 դեպք,
-գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում նաև եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 55 դեպք,
– գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 49 դեպք,
-գազավտանգավոր աշխատանքների կարգագրմանը՝ 32 դեպք,
-գազատարի ամրության և կիպության փորձարկման աշխատանքներին, որոնք գրանցվում են շինարարական տեղեկաթերթիկում և հաստատվում՝ 32 դեպք։
Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 97 էներգատեղակայանքներում բացահայտվել է 821 խախտում։
Հիմնական խախտումներն են․
• գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգների բացակայություն՝ 59 դեպք,
• գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգների բացակայություն՝ 48 դեպք,
• գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգների բացակայություն՝ 59 դեպք,
• գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկման չկատարում՝ 69 դեպք,
• գազատարի տեխնիկական շահագործման՝ պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման չկատարում՝ 71 դեպք։
Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 1 սուբյեկտում վերացվել են բոլոր 5 խախտումները։
110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում` էլեկտրահաղորդման օդային գծերի 4 տեխնիկական ստուգումների ընթացքում բացահայտվել է 65 խախտում։ Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 1 սուբյեկտում 6 խախտումից վերացվել է 5-ը։
110կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի 13 տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 129 խախտում։
2021թ․ ընթացքում հիմնական խախտումները հետևյալն են.
• ԲՍ (բաշխիչ սարքվածք) տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալները բացակայում են՝ 9 դեպք,
• հողակցող սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, ոչ պակաս, քան 6 տարին մեկ, չեն կատարվում հպման լարումների չափումներ՝ 6 դեպք,
• կարգագրով աշխատելիս չի ձևակերպվում նպատակային հրահանգավորումը, առաջնային թույլտվության նպատակային հրահանգավորման գրանցման մատյանում՝ 6 դեպք։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում (տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա), նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 1678 տեխնիկական ստուգում, որից 912-ը՝ էլեկտրաէներգետիկական և 766-ը՝ գազամատակարարման համակարգերում:
Ստուգումների արդյունքում տրվել են 1332 գործարկման եզրակացություն,որից 346-ը նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության հիմքերով մերժվել են։
Գործարկումների և մերժումների 2019 և 2020 թվականների պատկերը հետևյալն է․ 2019թ․՝ 1102 գործարկում և 157 մերժում, 2020թ․՝ 1046 գործարկում և 211 մերժում։
2021 թվականին էներգատեղակայանքներում գրանցվել 21 մահվան ելքով պատահար, 2020 թվականին՝ 14 դեպք, իսկ 2019 թվականին՝ 20։
Տարվա ընթացքում 13 պատահարների վերաբերյալ մասնագիտական քննություններ են կազմակերպվել և իրականացվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները 2020 և 2021 թվականներին մասնակցել են 1-ական համակարգային պատահարի մասնագիտական քննության:
18:49 09.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...