17:24 28.02.2022
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են փետրվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էդան Սնգրյանը, ՓԾ Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, գնդապետ Տիգրան Գիդաչյանը, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:
Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով ծավալված առաջնային օգնության կետերի կողմից օգնություն է ցուցաբերվել 189 քաղաքացու և ձյան արգելափակումից դուրս է բերվել 24 տրանսպորտային միջոց: ՃԿԱԿ «911» հեռախոսահամարով ստացվել է 48.854 զանգ, գրանցվել՝ 712 արտակարգ դեպք և պատահար: Փետրվարի 4-ին ավարտվել են ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ վարչական շենքի հիմնավերանորոգման աշխատանքները, վարչությունն ապահովվել է նոր գույքով: Սկսվել են ԱԻՆ ՓԾ Ապարանի ՀՓՋ վերանորոգման աշխատանքները:
Նախարար Ա. Փիլոյանը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել պատսպարանների հետ կապված խնդիրները:
Իր հերթին Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը ներկայացրել է Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից 2022 թվականի փետրվար ամսվա գործունեության արդյունքների ամփոփումը: Երևանի քաղաքապետարանի խնդրանքով, փետրվարի 18-ից մեկնարկել են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման ուղղությամբ մեթոդական աջակցության ցուցաբերման և դասընթացների կազմակերպման աշխատանքները: Մշակվել են Երևան քաղաքի մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների 3 օրինակելի ձև, 161 մանկապարտեզների էլեկտրոնային քարտեզներ և տիպային մասնաշենքերի տարահանման պլանների օրինակներ:
Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանի զեկույցի համաձայն, Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 2022 թվականի մարտի 1-4-ը ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններում, կրթահամալիրներում, քոլեջներում, ուսումնարաններում, դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրականացվեն քաղաքացիական պաշտպանության թեմաներով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև դասախոսություններ և սեմինարներ։
Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ արժանացել են սպայական, իսկ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը՝ փ/ծ գնդապետի կոչման:
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...