«Կումայրի» պատմական արգելոցում ընթացող փողոցաշինական աշխատանքների համար ծառեր են հատվում․ ահազանգում են բնակիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

«Կումայրի» պատմական արգելոցում ընթացող փողոցաշինական աշխատանքների համար ծառեր են հատվում․ ահազանգում են բնակիչները

15:30 26.07.2018

Երբեք օդի մաքրությամբ ու կանաչ տարածքներով աչքի չընկնող Գյումրիում, պարզվում է, ծառերը խանգարում են շինարարությանը։ «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում ընթացող փողոցաշինական աշխատանքների համար ծառեր են հատվում, ու նշանակություն չունի՝ դրանք բնակիչնե՞րն են տնկել, մրգատո՞ւ են, թե՞ դեկորատիվ։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով՝ այն ամենը, ինչ մայթեզրերին է, համայնքային սեփականություն է, հայտնում է SHANTNEWS.AM-ը։

«Մայթի վրայի ծառերի մասին ենք խոսում, իսկ դրանք համայնքային սեփականություն են, բնակիչներինը չեն, բայց, իհարկե, նրանց կարծիքն էլ ենք հաշվի առնում: Ծառեր կային, որ պետք է հանվեին, խանգարում էին շինարարությանը, բայց շատ չեն՝ ընդամենը մի քանի հատ, որոնք արդեն ծեր էին»,- ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Գլխավոր ճարտարապետի հետ բնակիչները համաձայն չեն. բացի մայթեզրերի ծառերից, այգի է ոչնչացվել ու հիմա տեղում ոստիկանության շենք են կառուցում։

«Ոստիկանության շենքի տեղում այգու պես բան է եղել, բայց շատ հին ծառեր էին, որոնք հատվեցին։ Փոխարենը հարակից տարածքում ծաղկամաններ ենք դնելու»,- նշել է Հենրիկ Գասպարյանն ու ավելացրել, որ փորձն արդեն ունեն՝ Ռուսթավելի փողոցում է, որտեղ պատրաստվում են ծաղկամանների թիվն ավելացնել, իսկ նախորդներն արդեն չորացել են։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:10 23.07.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...

Այրվել է ավտոմեքենա

08:05 23.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

08:00 23.07.2025

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

Championat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

BACK_TO_TOP