17:11 01.03.2022
Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, Եվրախորհրդարանի նիստում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է korrespondent.net-ը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի անդամակցության դիմումը «օրինական հայտ է, մենք պետք է լրջորեն դիտարկենք դա այս դժվարին ժամանակներում»։
«Մի քանի րոպե առաջ նախագահ Զելենսկին բացեց իր սիրտը և հիշեցրեց ԵՄ-ին պաշտոնական անդամակցության դիմումի մասին։ Կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այդ դիմումը այս բարդ ժամանակներում: Սա դժվար որոշում է, բայց մենք պետք է ներգրավենք ԵՀ-ին՝ լուծում մշակելու համար, որպեսզի խորհուրդը կարողանա քննարկել այս հարցը»,- ասել է Միշելը:
Միշելը նաև հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ֆինանսապես օգնել Ուկրաինային։
«Մենք կօգնենք փախստականներին և մարդկանց, որոնք փախչում են հակամարտության գոտուց»,- ասել է նա։
Նա նշել է, որ ԵՄ-ի համերաշխությունը դրսևորվում է նաև պաշտպանական ռազմական ռեսուրսներով, որոնք արդեն հասցվում են և կհասցվեն Ուկրաինային։
Բացի դրանից՝ Միշելը կոչ է արել «ամենալուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ սահմանափակելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի պահուստների, օլիգարխների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտաքին գործերի նախարարի միջոցների օգտագործումը։
«Այս պատժամիջոցները մեզ վրա նույնպես թանկ կարժենան, և դա կլինի այն գինը, որը մենք վճարում ենք մեր ապագայի համար»,- ասել է նա:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...