Առաջ շարժվելու և դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է. ՀՀ նախագահի թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Առաջ շարժվելու և դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է. ՀՀ նախագահի թեկնածու

13:56 02.03.2022

Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկել է Հանրապետության նախագահի ընտրության հարցը:

ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին` ցուցաբերած վստահության համար:

Զեկուցողն ընդգծել է, որ ՀՀ-ն Սահմանադրությամբ հռչակվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: «Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թևերի` օրենսդիրի, գործադիրի և դատականի ներդաշնակությունը` ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն` անկախ իրավիճակներից: Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նաև ՀՀ նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը»,- նշել է թեկնածուն:

Վահագն Խաչատուրյանի խոսքերով` քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող. և’ նախագահական, և’ խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ: «30 տարեկան դարձած մեր Հանրապետությունն իր գոյության կարճաժամկետ այս հատվածում շատ ձեռքբերումների կողքին ունեցել է նաև անդառնալի մարդկային կորուստներ»,- շեշտել է բանախոսը:

Խոսելով մեր երկրի քաղաքական համակարգի կառուցվածքի մասին` թեկնածուն ընդգծել է. «Քաղաքական համակարգն առաջին հերթին քաղաքական ինստիտուտների փոխադարձ կապի և փոխազդեցության համակարգ է, որտեղ պետական իշխանության յուրաքանչյուր մարմին ունի օրենքով սահմանված գործառույթներ և լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս նրանց կատարելու ոչ միայն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, այլև անհրաժեշտության դեպքում հակակշռելու միմյանց»: Ըստ Վահագն Խաչատուրյանի` միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել ժողովրդավարությունը, իշխանությունների կայունությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Թեկնածուն կարևորել է ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը: Ըստ զեկուցողի` մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուսից, սակայն այս կամ այն երկրի քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինեն իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխությունն ու ազատ ընտրությունները:

Վահագն Խաչատուրյանն իր ելույթում մանրամասն անդրադարձել է մեր պետության կայացման տարբեր փուլերին, այդ թվում` 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությանը, երբ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կար:

Հանրապետության նախագահի թեկնածուն խոսել է նաև հետպատերազմյան դեռևս չհաղթահարված խնդիրների մասին: Նա նշել է, որ առաջ շարժվելու և դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP