Պարզաբանում ոստիկանության կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Պարզաբանում ոստիկանության կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ

16:30 02.03.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում շահարկման առարկա է դարձել ոստիկանության կողմից ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացը:

«Հայտնում ենք, որ հիշյալ գործընթացում ոստիկանության գործելակերպի վերաբերյալ չհիմնավորված ու սուբյեկտիվ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Իրողությունը հետևյալն է:
Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության իրականացման համար ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել գնման ընթացակարգ: Ավտոմեքենաների ձեռքբերման տեխնիկական բնութագիրը կազմվել է՝ նախկինում կնքված՝ Երևան քաղաքի պարեկային ծառայության համար ձեռք բերված ավտոմեքենաների տեխնիկական բնութագրի հիման վրա, այնուհետև պատասխանատու ստորաբաժանման կողմից մշակված տեխնիկական բնութագիրը ՀՀ ոստիկանության կողմից ուղարկվել է ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ և ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ կարծիք և դիրքորոշում տրամադրելու համար:
Ելնելով վերոհիշյալ գերատեսչություններից ստացված կարծիքներից և դիրքորոշումներից՝ ավտոմեքենաների ձեռքբերման տեխնիկական բնութագիրը լրամշակվել է՝ մասնակիցների հնարավորինս առավել մեծ շրջանակի մասնակցություն ապահովելու համար:
28.10.2021 թվականին ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-2022-ԱՎՏՈ-1 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի միջոցով ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով հայտարարվել է գնման ընթացակարգ, որի ժամանակ սեդան թափքի ավտոմեքենայի նախահաշվային միավոր գին է սահմանվել 12 885 000 ՀՀ դրամ, իսկ ամենագնացինը՝ 17 885 000 ՀՀ դրամ:
Հայտերի բացումը տեղի է ունեցել 15.11.2021 թվականին, հայտ է ներկայացրել «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ՍՊԸ-ն՝ սեդան թափքի համար միավոր գին՝ 27 357 120 ՀՀ դրամ, իսկ ամենագնացը՝ 31 750 560 ՀՀ դրամ արժեքներով:
Հայտը մերժվել է էլեկտրոնային աճուրդ համակարգի կողմից, քանի որ գնային առաջարկները գերազանցել են նախահաշվային գները:
17.11.2021 թվականին կրկին հայտարարվել է ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-2022-ԱՎՏՈ-13 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի միջոցով ավտոմեքենաների ձեռքբերման գնման ընթացակարգ, որի ժամանակ նախահաշվային գներ չեն սահմանվել՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 2-րդ ենթակետի ա/ պարբերությունը:
Ընթացակարգին հայտ են ներկայացրել «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ՍՊԸ-ն:
Նվազագույն գնային առաջարկ է ներկայացրել «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն, որն առաջարկել է սեդան թափքի համար միավոր գին՝ 13 900 000.01 ՀՀ դրամ, իսկ ամենագնացը՝ 16 300 000.01 ՀՀ դրամ և համարվել է 1-ին տեղ զբաղեցրած մասնակից:
Ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն պետք է շտկումներ կատարի, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրում անհամապատասխանությունները շտկվեն, հստակեցվեն, լրացվեն: «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն ներկայացրել է շտկումները, սեդան թափքի համար շտկումները համապատասխանել են հրավերով սահմանված տեխնիկական բնութագրին, իսկ ամենագնացի համար՝ չի ընդունվել. տեխնիկական բնութագիրը չի համապատասխանել հրավերով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջներին, մասնավորապես՝ երկարությունը և քաշը:
23.12.2021 թվականին «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Միսակ Սարգսյանից ստացվել է դիմում, որով վերջինս հրաժարվում է գնման գործընթացի հետագա մասնակցությունից:
Ելնելով վերոգրյալից՝ գնահատող հանձնաժողովը որոշել է գնման ընթացակարգը համարել չկայացած:
24.12.2021 թվականին կրկին ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-43-2022–ԱՎՏՈ ծածկագրով էլեկտրոնային աճուրդի միջոցով ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով հայտարարվել է գնման ընթացակարգ, որի ժամանակ նախահաշվային գներ չեն սահմանվել՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 2-րդ ենթակետի ա/ պարբերությունը:
Ընթացակարգին հայտ է ներկայացրել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ հետևյալ միավոր գներով՝ սեդան թափքի համար՝ 16 140 000 ՀՀ դրամ, իսկ ամենագնացի համար՝ 18 771 428.57 ՀՀ դրամ:
«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած փաստաթղթերը համապատասխանել են հրավերով նախատեսված պահանջներին, ուստի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ 13.01.2022 թվականին կնքվել է պետության կարիքների համար ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագիր:
08.02.2022 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ կնքվել է համաձայնագիր, որով նախատեսվել են ֆինանսական միջոցներ 50 հատ սեդան թափքի ավտոմեքենայի և 50 հատ ամենագնաց թափքով ավտոմեքենայի համար, որի մատակարարման ժամկետը սահմանվել է՝ համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան 01.03.2022 թվականը:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ անստույգ տեղեկություններ տարածելու գործելակերպից և հավաստի տվյալների համար դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին: Գնման ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են «gnumner.am» կայքում: Ոստիկանությունը պատրաստ է տրամադրել նաև ավտոմեքենաների գնման ընթացակարգի փաստաթղթերը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP