18:30 02.03.2022
14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքերով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ.
«Միքայելն անցած տարվա դեկտեմբերին էլ էր մասնակցել այս մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, ինչը ևս աննախադեպ արդյունք էր: Այս տարի Միքայելն ինքն իրեն գերազանցեց: Միքայելը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, սա հիանալի ցուցանիշ է: Շատ ուրախ ենք, որ կարողացավ նաև մրցաշարի հաղթող դառնալ: Այս մի քանի տարվա ընթացքում Միքայելը շատ երկար ու բարդ ճանապարհ է անցել»:
Միքայել Ավանեսյանը Երևանից է, մարզվում է Երևանում:
«Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում նա լավագույնն է 14 տարեկանների շրջանում: Շատ դրական տղա է, աշխատասեր ու տաղանդավոր: Միքայելը գնում է դեպի պրոֆեսիոնալ թենիս, բայց, իհարկե, պատանեկան թենիսը տարբերվում է պրոֆեսիոնալից: Դժվար է հիմա խոսել նրա հեռանկարների մասին, շատ գործոններ կան, բայց, իհարկե, հույսերը մեծ են»,- նշում է Գևորգ Կարամանուկյանը:
Զուգախաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Ըստ Գևորգ Կարամանուկյանի՝ դա էլ է մեծ հաջողություն.
«Մենք փոքր երկիր ենք ու չունենք այն աջակցությունը, ինչ եվրոպական ավելի հզոր պետությունները: Այս տարվա մրցաշարին մեկնել ենք պետական ֆինանսավորմամբ: Կարող եմ ասել՝ չունենալով մեծ ֆինանսներ՝ բավականին լավ արդյունքներ ենք գրանցում»:
Գևորգ Կարամանուկյանն ասում է՝ Հայաստանում կան բոլոր պայմանները թենիսով զբաղվելու և եվրոպական ասպարեզում մրցունակ լինելու համար.
«Շատերը գուցե ասեն, թե թենիսը հայերի համար չէ, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը: Ընդհակառակը, այդ տաղանդը մեր ազգի մեջ կա: Ունեցել ենք հայազգի լավ խաղացողներ, թեև ոչ բոլորն են ներկայացրել Հայաստանը: Ինչ վերաբերում է Հայաստանում մարզվելուն և հաջողության հասնելուն, կարող եմ ասել՝ դա շատ իրատեսական է: Պարզապես այս մարզաձևը մեծ ներդրումներ է պահանջում»:
Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից՝ Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին:
Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:
Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ:
16:49 19.06.2025
ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածըԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում: «ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն […] ...
16:40 19.06.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […] ...
16:30 19.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Քուչակ թաղամասի, Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:22 19.06.2025
Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […] ...
16:16 19.06.2025
Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...
16:10 19.06.2025
Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...