14:38 03.03.2022
Օտարերկրյա պետություններում բնակվող ազգությամբ հայերը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհման եղանակով) համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
– օտարերկրյա պետության վավեր անձնագիրը և դրա պատճենը,
– 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
– ծննդյան վկայականը և պատճենը,
– ամուսնության վկայականը և պատճենը,
– ամուսնու անձնագիրը և պատճենը (եթե քաղաքացին ամուսնությունից հետո փոխել է ազգանունը),
– ազգությամբ հայ լինելը հաստատող ներքոհիշյալ փաստաթղթերից որևէ մեկը`
ա. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օրենքով սահմանված կարգով, որում առկա կլինի նշում մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. օրենքով սահմանված կարգով հաստատված՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ։ Այս դեպքում թվարկված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:
Եթե վերը նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա ներկայացվում են նաև օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները (նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ)։
Դիմումը ներկայացնելիս լրացվում է նաև դիմում-հարցաթերթ, որը դիմումատուն կարող է լրացնել անձամբ։ Հարցաթերթի նմուշ-օրինակները տեղադրված են ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ, ուստի դիմումատուները կարող են դրանք նախապես լրացնել և ներկայացնել դիմումի ու պահանջվող մյուս փաստաթղթերի հետ միասին։ Հարցաթերթը ԱՎ վարչությունում լրացնելու ընթացքում առաջացած հարցերի դեպքում անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները օժանդակում են այն ճիշտ լրացնելու համար։
Քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ։
Ուշադրություն. դիմումը ներկայացնելիս որևէ այլ վճարում օրենսդրությամբ սահմանված չէ։
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՎ վարչությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ կապված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով առանձնացվել են 010-59-07-26, 091-18-93-98 հեռախոսահամարները (ընդ որում՝ երկրորդ համարը ապահովված է նաև WhatsApp, Viber հավելվածներով արտերկրից զանգելու hնարավորությամբ), որոնցով մասնագետին կարող եք ուղղել հարցեր և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...