21:45 03.03.2022
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություն և լրացում նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանք ունենալու պահանջով պայմանավորված: Ըստ այդմ նախատեսվում ՀՀ երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանքի կազմման համար և իրականացնել 43 կմ գեոդեզիական հանութագրման աշխատանքներ: Պետք է իրականացնել վերոգրյալ հատվածում առկա 9 թունելների (3050մ), 22 սրահների (2400 մ), 5 փոխհատումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակաշարի և 4 կայարանի շենք շինության ակնադիտական և գործիքային հետազննություն, լաբորատոր փորձարկումներ և հաշվետվությունների կազմման աշխատանքներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է. «Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, որոնք ուսումնասիրություն կիրականացնեն: Խումբը հիմնականում բաղկացած է Ճարտարապետության ու շինարարության համալսարանի գիտնականներից, որոնց մասնագիտական փորձը բավարար է այդ աշխատանքների պատշաճ իրականցման համար։ Խմբի հետ կաշխատեն նաև Հարավկովկասյան երկաթուղու երկու գործընկեր»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ երկաթուղու այս հատվածը Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածն է։ «Սա շատ կարևոր իրադարձություն է և կրկին ուզում եմ հույս հայտնել, որ մենք նաև զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։ Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում։ Այսինքն` մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,– ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այս ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում. «Շատ կարևոր է, որ մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնում նաև ավտոմոբիլային ճանապարհների հնարավոր երթուղիների, այդ թվում նոր մայրուղիների կառուցման համար: Եվ շատ կարևոր է, որ մենք քննարկում ենք նաև այդ երթուղին «Հյուսիս-հարավ» նախագծի հետ ինտեգրելու հարցը: Այս ուղղությամբ նույնպես արդեն նախաձեռնում ենք դաշտային աշխատանքներ, որպեսզի առավել մեծ կոնկրետություն լինի»:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...