Իրանական կողմը հատկապես հետաքրքրված է Հայաստանից դեպի Իրան մանր եղջերավոր կենդանիների արտահանմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Իրանական կողմը հատկապես հետաքրքրված է Հայաստանից դեպի Իրան մանր եղջերավոր կենդանիների արտահանմամբ

21:50 03.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ․ 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Հուսով եմ՝ այցի շրջանակում նախատեսված հանդիպումներն արդյունավետ կանցնեն և կնախանշվեն նոր համատեղ նախագծեր, որոնք առավել կնպաստեն մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ուժեղացմանն ու խոշոր ծրագրերի իրականացմանը»։

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի հարաբերություններ, և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսության ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը նույնպես հասնի նման բարձր մակարդակի։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, իրանական ընկերությունների մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հարցերին։

Քննարկվել է նաև իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նվազեցման հնարավորությունը։ Այս առնչությամբ Վահան Քերոբյանը նշել է, որ գործող կարգավորումների շրջանակում ջանքեր կգործադրվեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Վահան Քերոբյանն առաջարկել է իրանական կողմին, բացի Եվրասիական տնտեսական միույթյունից, դիտարկել նաև երկու երկրների արտադրանքը դեպի երրորդ երկրներ արտահանելու հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեքենաշինության ոլորտում համատեղ նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ հատկապես շեշտադրելով էլեկտրական մեքենաների արտադրության հնարավոր կազմակերպումը։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ իրանական կողմը հատկապես հետաքրքրված է Հայաստանից դեպի Իրան մանր եղջերավոր կենդանիների արտահանմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP