22:03 03.03.2022
Բելառուսում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ կողմերը ըմբռնման են հասել հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում։ Նա նաև նշել է, որ Կիևը չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր ուկրաինական կողմը։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող Վլադիմիր Մեդինսկին ձեռք բերված պայմանավորվածությունները համարել է նշանակալի առաջընթաց։
Ռուսական և ուկրաինական կողմերը նշել են, որ մարդկանց տարհանման ժամանակ հնարավոր է ժամանակավոր հրադադար։
Մոտ ապագայում տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։
Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին։
10:00 18.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...