Կկանոնակարգվի դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Կկանոնակարգվի դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը

22:01 03.03.2022

Դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող այդ ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ՝ առանց յուրաքանչյուր անգամ լիազոր մարմնին դիմելու։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 50 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար, նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաների գործընթացից այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվի առանց լիցենզիայի։ Կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրել է, որ մոտ 6 ամիս նախարարությունը հանդես է եկել պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և այլ նմանատիպ արտադրատեսակների արտահանման համար լրացուցիչ տուրք սահմանելու նախաձեռնությամբ: «Մենք ներդրեցին լրացուցիչ տուրք, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը մտնի պետբյուջե և ծախսվի կառավարության ծրագրով և բյուջեով սահմանված կարիքների համար: Նախորդ 6 ամիսների գործողությունը ճշգրտոերն համընկնում է մեր կանխատեսումների հետ: Մենք կանխատեսել էինք, որ 6 ամսվա ընթացքում պետբյուջե կմուտքագրվի մոտ 35 մլրդ դրամ, ու հենց այդքան էլ հավաքագրվել է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ պղձի գներն այսօր ավելի են բարձրացել:

Վահան Քերոբյանը նշել է, որ տուրքի չափերը թողվել է նույնը. «Զուգահեռաբար աշխատում ենք Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսզի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ ընդհանուր տանք այն կարգավորումը, որը առաջիկա տարիներին ավելի արդար և ճիշտ կբաշխի հասույթը ՀՀ քաղաքացիների և ընդերքը շահագործողների միջև»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կայացրած որոշումն արդարացրել է սպասելիքները, և պետք է շարունակել այս պրակտիկան մինչև ռոյալթիի նոր կարգավորումների ընդունումը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վերաբերյալ քրեական գործին. «Մի քանի օր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, պետական բյուջե է վերականգնվել 15 միլիարդ դրամ, որը վերջին տարիների երևի ամենախոշոր վերականգնումներից մեկն է»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել այդ քրեական գործի վերաբերյալ: «Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Բազմադրվագ քրեական գործ էր քննվում, կոնկրետ ՍՊՄԿ-ին առնչվող դրվագը կապված է 2016-17 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ՍՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է: Նշանակվել է նաև ստուգում, համալիր հարկային ստուգման մասին է խոսքը, որի շրջանակում էլ հենց ձեռք բերված ապացույցների հիման վրա և ստուգման ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ: Հիմնականում ռոյալթիի և շահութահարկի դրվագներով և ընկերությանն առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն: Այս ստուգման ակտը կազմվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին: Ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը և ժամկետը լրանալուն պես՝ անբողոքարկելի դառնալուն, վճարումը կատարվել է և արդեն ունենք պետական բյուջեի եկամուտներ շուրջ 15 միլիարդի չափով»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ 15 միլիարդը չի վճարվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առկա ակտիվներից, վճարումը կատարվել է ֆիզիկական անձի կողմից:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլևս համասեփականատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»: Մենք նաև այս ընթացքում տնօրենների խորհրդում մեր ներկայացուցչին ենք նշանակել և առաջիկայում մեկ-երկու տեղերում այլ նշանակումներ ևս կիրականացնենք: Բայց շատ մեծ տնտեսություն է և այդ տնտեսության մասին ամբողջական պատկեր կազմելը և արդյունավետության մակարդակը բարձրացնելը դեռ ժամանակ կպահանջի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP