20:49 26.07.2018
Ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը հաջողվել է հայտնաբերել թափառականին՝ հարցազրույցից առաջ սափրվելիս օգնություն ցուցաբերած ոստիկանության սպային, որը մանրամասներ է ներկայացրել այդ դեպքից:
«Ես տեսա, որ նա միացնում էր սափրիչը, փորձում էր սափրվել: Ես մեքենայիս մեջ էի, նա ինձ հարցրեց՝ արդյո՞ք ինձ մոտ չկա մի հարմարանք, որով ինքը կկարողանար աշխատեցնել սափրիչը, քանի որ այն կոտրված էր: Ես դուրս եկա մեքենայից, տեսա, որ սափրիչի պտուտակն էր վնասված: Ես սկսեցի ամրացնել այդ կետն ու այն սկսեց աշխատել»,- պատմում է ոստիկանը:
Ոստիկանի խոսքով՝ սարքը նորոգելու ընթացքում այդ անձն իրեն ասել է, որ ցանկանում է սափրվել, որովհետև մտադիր է աշխատանքի համար դիմել «Mac Donald’s» սննդի կետ և ուզում է հարդարված տեսք ունենալ:
«Նա փորձում էր սափրվել, հայելի չուներ, չէր կարողանում տեսնել, թե ինչ էր անում ու լավ չէր ստացվում: Նա շատ ոգևորված էր այն մտքից, որ ինքը հնարավորություն ուներ աշխատանք գտնելու, եթե այդ հասարակ, փոքրիկ սափրման գործողությունները կատարվեին: Ես կցանկանայի ավելին անել նրա համար, բայց իմ ծառայության ընթացքում դա առավելագույնն էր, որ ես կարող էի անել»,- անկեղծացել է սպան:
Նա հույս է հայտնել, որ հրապարակված տեսանյութից հետո այդ մարդուն որևէ մեկն աշխատանք կտա:
«Մեկնաբանությունների մեջ շատ են այնպիսիները, որոնց հեղինակները ցանկանում են օգնություն ցուցաբերել մեկ այլ մարդու: Ես սա արել եմ ոչ ցուցադրական նկատառումներից ելնելով: Այդպիսի բաներ միշտ են տեղի ունենում, տարբերությունն այն է միայն, որ այս անգամ ինչ-որ մեկը տեսագրել էր դա»,- ասել է նա:
Նա հայտնել է, որ նման գործողություններ կատարում են բոլոր ոստիկանները՝ առանց շահադիտական նկատառումների:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ոստիկանն անօթևանին օգնել էր հարցազրույցից առաջ սափրվել:
https://www.facebook.com/TallyPD/videos/vb.115201661875838/1939454606117192/?type=2&theater
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ23:00 22.08.2025
Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործումԻնչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...
22:58 22.08.2025
Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույսՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
22:52 22.08.2025
Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անելՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...
22:48 22.08.2025
Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...