21:38 07.03.2022
Ֆրանսիան դիվանագիտական և տնտեսական միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն չի ցանկանում դառնալ դրա մասնակիցը և պատերազմել Ռուսաստանի դեմ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի միջնորդական աջակցություն ցուցաբերենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի ղեկավարների և Ռուսաստանի տնտեսության վրա, աջակցել Ուկրաինային: Մենք ցանկանում ենք վերջ դնել այս պատերազմին՝ առանց պատերազմող կողմ դառնալու», – ասել է Մակրոնը:
Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն արձագանք են ուկրաինական իրադարձություններին, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, որ Փարիզը պատերազմ է ցանկանում Մոսկվայի հետ։ Ի դեպ, մարտի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը նման է պատերազմի հայտարարման։ Միաժամանակ նա նշել էր, որ գործը դրան դեռ չի հասել։
Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում տիրող ընդհանուր իրավիճակի կապակցությամբ, որը, նրա խոսքով, «շարունակում է ամեն օր վատթարանալ»։ Նա առանձին անդրադարձել է Ուկրաինայի ատոմակայանների անվտանգությանը՝ նշելով, որ իրենք առաջին հերթին կենտրոնացած են ատոմային էներգետիկայի ոլորտում աղետից խուսափելու վրա։
Մակրոնը նաև անդրադարձել է հումանիտար ջանքերին՝ իր հայրենակիցներին կոչ անելով աջակցել բարեգործական ընկերություններին, որոնք մարդասիրական օգնություն են ուղարկում հակամարտությունից տուժածներին։ Ֆրանսիայի նախագահը նաև վստահեցրել է, որ իրենք պատրաստ են կենտրոնացնել ջանքերը ռազմական գործողություններից փախչող ուկրաինացիներին ընդունելու համար։ Նա նաև կասկածանքով է արձագանքել Ուկրաինայի քաղաքացիներին Ռուսաստանի տարածք տարհանելու հնարավորությանը՝ դա անվանելով ցինիզմ բարոյական և քաղաքական տեսանկյունից։
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից10:00 18.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...