Համայնքը մի շարք փոփոխություններ կձեռնարկի գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Համայնքը մի շարք փոփոխություններ կձեռնարկի գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար

15:33 09.03.2022

Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմանատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ապօրինի հուղարկավորություններ, ցավոք, երբեմն լինում են: Բոլոր նյութերը մենք փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Եղել է անգամ դեպք, երբ հուղարկավորությունն առհասարակ չի թույլատրվել: Կան նաև, այսպես ասած, զավթած հողատարածքներ, դեռևս տարիների վաղեմություն ունեցող, որտեղ հուղարկավորություններ չեն արվել, բայց բետոնապատվել են»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը:

Գերեզմանատեղերի ապօրինի ամրագրում, օրենքով սահմանված չափերից մեծ հողահատկացումներ. տարիներ շարունակ ոլորտում կուտակված խնդիրները շատ են:
Այսօր համայնքային բոլոր բաց գերեզմանատներում տարածքները տրամադրվում են անվճար և միայն սահմանված չափերով: Տեղերի հատկացմամբ զբաղվում է «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպությունը:

«Հուղարկավորությունները գրանցելու համար, եթե դրանք նոր տեղեր են, անհրաժեշտ է ներկայացնել մահվան վկայականը, որն ի դեպ, տրվում է նաև հենց տեղում՝ ՔԿԱԳ առանձնացված ծառայությունում, նաև գրանցողն իր անձնագրով: Իսկ եթե արդեն եղած գերեզմանատեղեր են, ապա ազգակցական կապը հաստատող փաստաթղթերով, ենթադրենք ամուսնության վկայականը»,- ասում է հուղարկավորությունների գրանցման բաժնի պետ Արշակ Մկրտչյանը:

«Այսօր օրենքով քաղաքացիներին մեկ անձի համար գերեզմանատանը նախատեսվում է 2.5/1 չափի հողատարածք, իսկ առավելագույնը՝ 2.5/5 չափի հողատարածք»,-նշում է Վահե Խաչատրյանը:

Տեղն ընտրելու համար քաղաքացիներն այսօր պետք է հասնեն գերեզմանատուն, որտեղ աշխատակիցները կուղեկցեն և ցույց կտան ազատ տարածքները: Այստեղ, սակայն, ծագում են մի շարք խնդիրներ:

«Մեր ընդերքը քարքարոտ է և ժայռոտ, քաղաքացին ինքն է քանդման աշխատանքներն իր վրա վերցնում, որովհետև մենք չունենք նման միջոցներ, ծառայություններ, այսինքն՝ տրակտորային աշխատանքներ: Առաջարկ եմ ներկայացրել, որպեսզի գնման եղանակով ձեռք բերվի տեխնիկա, որպեսզի քաղաքացիներին արդեն բարեկարգված վիճակում տրամադրվի հողատարածք, առանց հավելյալ ծախսեր կատարելու իրենց գրպանից: Մեր բանվորային ուժը կարող է փորել միայն այն տարածքները, որտեղ հնարավոր է»,- նշում է Խաչատրյանը:

Երբ տեղն ընտրվում է, այն ամրագրվում է հատուկ թերթիկում՝ նշելով ծառուղին, շարքը և տեղը: Այս թղթի հիման վրա արդեն կազմակերպությունում տրամադրվում է գերեզմանի վկայական:

Երևանի գերեզմանատներում հողահատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում: Խնդիրը վերջերս քննարկվել է Երևան քաղաքի դատախազությունում: Մասնավորապես նախատեսվում է ստեղծվել ծառայություների մատուցման առցանց հարթակ, գումարները ևս կգանձվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսպես գործընթացը ոչ միայն ավելի թափանցիկ կդառնա, այլև քաղաքացիները կխնայեն ժամանակը:

Բացի դրանից՝ գերեզմանատներում կիրականացվեն չափագրումներ լիցենզավորված չափագրողների կողմից, կառանձնացվեն ազատ տարածքներն ու կհամարակալվեն:
Գերեզմանների արգելապատնեշներով սահմանազատում, տարածքների բարեկարգում, նոր գերեզմանի հիմնում. ոլորտի կարգավորման համար քաղաքային իշխանությունը մի շարք այլ նախաձեռնություններ ևս ունի, որոնք ըստ առաջնահերթության պետք է իրագործվեն:

Լուսանկարներ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 12.07.2025

SHANTNEWS

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

19:45 12.07.2025

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

19:34 12.07.2025

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

BACK_TO_TOP