Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է. սրտաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է. սրտաբան

16:57 09.03.2022

Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է, սակայն այդ միտումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին. դա համաշխարհային բնույթ է կրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին մահերի 50 տոկոսը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով։

Սրտաբանը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գործոնները կապված են մարդկանց վատ և վնասակար սովորությունների, կախվածության և անուշադրության հետ:

«Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և զարգացման գլխավոր գործոնը ծխախոտամոլությունն է: Ցավոք սրտի, Հայաստանը՝ ի տարբերություն զարգացած այլ երկրների, այս առումով առաջատար դիրքերում է: Հաջորդ գործոնը կապված է սնվելու հետ. եթե շատ երկրներում որևէ բան գնելիս առաջնային ուշադրությունը դարձնում են բաղադրությանը, ապա մեզ մոտ այն բացակայում է, մենք սովոր ենք համեղ ուտել, այլ ոչ թե օգտակար: Կարևոր հարց է նաև, որ արդեն իսկ որևէ խրոնիկ հիվանդություն ունեցող անձ, որը պետք է ընտրողաբար մոտենա սննդին, դա չի անում: Նպաստում է նաև քաշի վերահսկման բացակայությունը, սոցիալական տարբեր խնդիրներ ՝սթրեսներ, պատերազմ և այլն: Այս բոլորը հանդիսանում են ռիսկի գործոններ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և խորացման համար»,- ասաց Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ վերջին տարիներին երկրում ներդրված ստենտավորման ծրագրի շնորհիվ զգալիորեն նվազել է ինֆարկտներից մահացությունը: Հայրապետյանը շեշտեց` ստենտավորումը հիվանդության բուժման առաջին փուլն է, այնուհետև հիվանդը պետք է հսկողության տակ լինի, սակայն մեր քաղաքացիները հաճախ դա չեն պահպանում, վիրահատությունից հետո շարունակում են անառողջ կենսակերպ վարել։

Ինչ վերաբերվում է կորոնավիրուսային վարակին, ապա սրտաբանը նշեց, որ այն բացասաբար է ազդում սրտանոթային հիվանդների վրա: Վիրուսը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող առիթմիայի, սրտի ինֆարկտի, սրացման քրոնիկ հիվանդության և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 12.07.2025

SHANTNEWS

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

19:45 12.07.2025

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

19:34 12.07.2025

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

BACK_TO_TOP