Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC

Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները

17:55 09.03.2022

Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը:

Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե, ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած փրկարարների ու հերոսների:
2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը։

2021 թվականին ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44415 ահազանգ։
Տարվա ընթացքում ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար, նախորդ տարվա 5677 դեպքի դիմաց։
2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով՝ զոհվել է 16 մարդ, տուժել` 149-ը (2020թ. զոհվել է 11 մարդ, տուժել` 50-ը։

Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները՝ ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն:
Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք, նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:

Բերքահավաքի անկորուստ կազմակերպման և հակահրդեհային ապահովման նպատակով տվյալ ժամանակահատվածում իրականացվել է ուժեղացված ծառայություն՝ հրդեհավտանգ շրջաններում տեղակայվել են հրշեջ հենակետեր։
Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը:
Գրանցվել է բնակելի տներում հրդեհների 41 դեպք։

Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63 650 409 ՀՀ դրամ։
Ծառայության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:
Հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններով հրահանգավորվել է 15.759 քաղաքացի:
Ավարտին են հասցվել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մշտական տեղակայման վայրի շինարարական աշխատանքները, բարեկարգվել է հարակից տարածքը, վերանորոգվել են ծառայության կենտրոնական ապարատի մասնաշենքերն ու անձնակազմի կացարանները: Անձնակազմի շենքային պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացնելով 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և 2022 թվականի համար նախատեսվող միջոցառումների համալիրը։
Ամփոփելով նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ծառայության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի:
Կարեն Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել նիստին մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, ելույթների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ընթացիկ տարվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

«Ընդհանուր առմամբ, 2021 թվականը ծառայության համար բարդ տարի էր, սակայն, մենք այն հաղթահարեցինք պատվով:
Ուստի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատում եմ բարձր և շնորհավորում եմ բոլոր այն ծառայողներին, ովքեր այսօր արժանացան պարգևների:
Դուք գիտեք, որ ինձ համար գոյություն չունի ես-ի ու դու-ի տրամաբանությունը, կա՛ «ՄԵՆՔ» հասկացությունը, ուրեմն մենք միասին կարող ենք անել ավելին: Շնորհակալ եմ բոլորիդ անմնացորդ նվիրումի համար ու մաղթում բարի ծառայություն՝ 2022 թվականի մարտահրավերներին դիմակայելու համար»- եզրափակել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:

Возможно, это изображение (3 человека и люди стоят)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

22:58 22.08.2025

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

22:52 22.08.2025

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

22:48 22.08.2025

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

BACK_TO_TOP