17:37 10.03.2022
ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվում են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների տված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործեր, որոնք վերաբերում են քաղաքացիներից՝ իրենց օգտին գործողություն կատարելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալուն կամ դրանց փորձերին:
Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի աշխատակցից ստացված հաղորդման հիման վրա 2022թ. փետրվարի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից 2021թ. հուլիսին կատարված հերթական փաստագրման արդյունքում դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակչուհի Ա. Դ.-ի նպաստ ստանալու իրավունքը:
Դրան հաջորդող ժամանակահատվածում վերջինս բազմիցս դիմել է տարածքային կենտրոն՝ պահանջելով վերականգնել նպաստ ստանալու իրավունքը: Հերթական անգամ՝ 2022թ. փետրվարի 7-ին, ժամը 11:00-ի սահմաններում, վերջինս գնացել է նշված կենտրոն և խորհրդակցությունների սենյակում հանդիպել սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետի հետ: Այդ ընթացքում ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար Ա.Դ.-ն բաճկոնի գրպանից հանել և որպես կաշառք նրան տվել է 50.000 ՀՀ դրամ՝ կաշառքի առարկա հանդիսացող գումարը դնելով հիշյալ սենյակի սեղանին գտնվող թղթերի տակ, ապա հեռացել:
Այնուհետև, բաժնի պետի պահանջով քաղաքացին հետ է կանչվել, նրանից պահանջվել է վերցնել որպես կաշառք տված գումարը, ինչն անելուց հետո նա հեռացել է:
Նշված հանցավոր արարքը կատարելու համար Ծովինար բնակավայրի բնակչուհուն ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք:
Նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:
Մեկ այլ դեպքում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում տված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2022թ. փետրվարի 26-ին հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ խարդախությամբ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և վերոնշյալ քննիչի վարույթում գտնվող քրեական մի գործով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը՝ Վ. Գ.-ն, 2022թ. փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, այցելել է քննիչի աշխատասենյակ, ներկայացրել հափշտակության առարկա «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դիմում: Միաժամանակ, քննիչի կողմից իր լիազորությունների շրջանակում իր օգտին գործողություններ կատարելու՝ հիշյալ տրանսպորտային միջոցը հնարավորինս շուտ առգրավելու և իրեն վերադարձնելու, ինչպես նաև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, նրան տվել է 200 ԱՄՆ դոլար՝ ծրարով դնելով քննիչի աշխատասեղանին: Սակայն վերջինիս պահանջով անձը հետ է վերցրել գումարն ու դուրս եկել աշխատասենյակից: Շուրջ 5 րոպե անց Վ. Գ.-ն կրկին մտել է աշխատասենյակ, գումարը ծրարով դրել աշխատասեղանին և հեռացել` անտեսելով վերադառնալու վերաբերյալ քննիչի պահանջները: Դրանից անմիջապես հետո վերջինս կատարվածի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել քննչական բաժնի պետին:
2022թ. մարտի 3-ին Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:
Նշված քրեական գործով ևս հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մի շարք քրեական գործեր են հարուցվել և ՀՀ ՀԿ-ում քննվում՝ նաև կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար վարորդների կողմից Ոստիկանության պարեկային ծառայողին կաշառք առաջարկելու բազմաթիվ դեպքերի առթիվ:
Նշված փաստերը վկայում են, որ արմատավորվում և ընդլայնվում է պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից ընդգծված անհանդուրժողականությունը՝ իրենց օգտին գործողություններ կատարելու համար քաղաքացիների կողմից տարատեսակ եղանակներով կաշառք առաջարկելու արատավոր և հանցավոր պրակտիկայի նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում կրկին զգուշացնելու, որ հանցագործություն է ինչպես իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունք կամ որևէ այլ առավելության տրամադրման եղանակով կաշառք տալը, այնպես էլ այդպիսիք խոստանալը կամ առաջարկելը: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:
Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ զարտուղի ճանապարհով խնդիրներն իրենց ցանկալի ձևով լուծելուն միտված գործողություններ կատարելու համար հանրային ծառայողներին որևէ եղանակով կամ տեսքով կաշառք տալու փորձերից:
Դրանք հանցավոր արարքներ են և անխուսափելիորեն հանգեցնելու են քրեական պատասխանատվության:
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...