Քրեական ոստիկանության ծառայողները տարբեր տեսակի թմրամիջոցներ ու զինամթերք են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Քրեական ոստիկանության ծառայողները տարբեր տեսակի թմրամիջոցներ ու զինամթերք են հայտնաբերել

18:30 10.03.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։

Նրանք օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Նախ փետրվարի 28-ին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը Արմավիրի մարզի բնակիչներ էին։ Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, մյուս արմավիրցու խուզարկությամբ՝ մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մի քանի գրամ մեթամֆետամին, մարիխուանա, կանեփի սերմ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ և այլն։ Նա կալանավորվեց։

Մյուս բացահայտումը մարտի 3-ին էր։ Այս դեպքում ևս բաժին բերման ենթարկվեցին 56-ամյա երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց 24 գրամից ավելի մեթամֆետամին։ Նա ևս կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում՝ տվյալներ ձեռք բերվեցին, որ մեթամֆետամինը փոխանցել էր Գորիսի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Մարտի 9-ին էլ նա հայտնաբերվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում գորիսցի տղամարդը ձերբակալվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

BACK_TO_TOP