18:57 10.03.2022
ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։
Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...