20:35 10.03.2022
Արցախի Հանրապետության ԱԺ-ը միաձայն ընդունել է հայտարարություն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին։
Հայտարարությունում ասվում է՝
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին
Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։
Այսպիսով ՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։
Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։
Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»։
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...