Արցախում տեղի ունեցողն ամենևին էլ պատահականություն չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+22.09 oC

Արցախում տեղի ունեցողն ամենևին էլ պատահականություն չէ

12:59 11.03.2022

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն այսօր խոսել են Արցախում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի, գազամատակարարման խափանման ու դրա հետևանքների մասին: Նրանք շեշտել են, որ տեղի ունեցողն ամենևին էլ պատահականություն չէ, Ադրբեջանը տասնամյակներ շարունակ էթնիկ ատելություն է սերմանել հայերի նկատմամբ և այժմ էլ հետևողականորեն և անթաքույց իրականացնում է Արցախի հայաթափման քաղաքականություն: Ի՞նչ ճնշումներ կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ, արդյո՞ք  միջազգայնորեն ընդունված փաստաթղթերը, այդ թվում նաև Եվրախորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով երեկ ընդունված բանաձևը կարող  են որևէ ազդեցություն ունենալ՝ կանխելու հրահրվող միջադեպերը:

ՀՀ ՄԻՊ Քիստիննե Գրիգորյանի համոզմամբ՝ ադրբեջանական հայատյացությունը հենվում է երկու հանգամանքի՝  էթնիկ և կրոնական հողի վրա: Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ նշել է, որ Արցախի հայաթափման քաղաքականության հիմքը դրվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ ադրբեջանական քաղաքներում հայերի կյանքն ավելի բարվոք էր, քան հայկական քաղաքներում:

«Պատերազմից հետո հայատյացությունը մտել է դպրոցներ, դաստիարակվել են սերունդներ, որոնք ատում են հայերին: Դրան ականատես  եղանք վերջին պատերազմի ժամանակ, երբ ոչ միայն սպանում էին, այլև պղծում էին քրիստոնեական ժառանգությունը»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:

Նա նշել է, որ գազատարի բացակայությունը մեծապես ազդում է կենցաղային իրավիճակի վրա, դպրոցներում դասերը հետաձգվել են: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ նշել  է, որ միայն ՄԻՊ-երի արձանագրումները բավարար միջոց չեն պայքարելու ադրբեջանական քաղաքականության դեմ: Անհրաժեշտ է միավորել միջկառավարական, միջխորհրդարանական բոլոր ուժերը՝ «կաթիլ-կաթիլ» միջազգային կառույցներում ուշադրություն գրավելու և համապաստախան արձագանքներ ստանալու և ընդունված բանաձևերն ու փաստաթղթերը կապիտալիզացնելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

22:58 22.08.2025

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

22:52 22.08.2025

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

22:48 22.08.2025

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

BACK_TO_TOP