Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ

13:50 17.02.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը փոփոխություն է կատարել իր կանոնադրությունում՝ ստեղծելով քաղաքական խորհուրդ և գործադիր մարմին: Կանոնադրական փոփոխություններն ընդունվել են միաձայն: Այնուհետև կուսակցության ծրագիրը քվեարկությամբ համալրվել է «Օրենքի գերակայության մանիֆեստով»:

Համագումարը քվեարկությամբ ընտրել է կուսակցության կառավարման խորհրդի անդամներին, որի կազմում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Դավիթ Խաժակյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ է ընտրվել Էդմոն Մարուքյանը:

Համագումարի ավարտից հետո կուսակցության նորընտիր նախագահը և կառավարման խորհրդի անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Մարսելում

09:47 29.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Մարսելում

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Սարսել (Sarcelles) քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի ունեցան ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրասիայի Ազգային ժողովի՝ […] ...

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:40 29.04.2024

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   ...

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

23:42 28.04.2024

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածների հետ կապված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։ «Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը այս ամսվա սկզբին Իրանի աննախադեպ հրթիռային հարձակումից հետո: Առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածում […] ...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

23:25 27.04.2024

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը: Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների կազմակերպման […] ...

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

22:30 27.04.2024

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի ներկայացուցիչները հանդիպել են Էր Ռիադում՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Ekhbariya պետական ​​հեռուստաալիքը։ Նրա հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկում են պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության ծավալների ավելացման […] ...

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

17:48 27.04.2024

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» […] ...

BACK_TO_TOP