18:50 12.03.2022
Ձմեռային դադարից հետո Գյումրիում վերսկսվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը։ Նոր մարզական համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մայիսից։ Փուլային տարբերակով ընթացող շինարարության առաջին փուլում նախատեսված է կատարել համալիրի բոլոր մասնաշենքերի հիմնային աշխատանքները։
Ավելի քան 9 հեկտար տարածքի 2300 քառակուսի մետր մակերեսի վրա կառուցվում է հյուրանոցային համալիր՝ 4 մասնաշենքով։ Իսկ շենքերի դասավորությունն ունենալու է V-աձև տեսք։ Մասնաշենքերն ունենալու են տարբեր հարկայնություն։ Ձմեռային կոնսերվացումից հետո հիմնային աշխատանքներն են կատարվում։
«Հյուրանոցային համալիրի նախապատրաստական աշխատանքները սկսվել են ձմեռվանից, կատարվել են հողի հեռացման աշխատանքներ, ներկա պահին մի կողմից կատարվում են բետոնի նախապատրաստական աշխատանքները, մյուս կողմից՝ էլի հողի հեռացման աշխատանքները»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է «Գրիգորյան Շին» ՍՊԸ աշխղեկի օգնական Միշա Թամամյանը։
9 հեկտար տարածքում լինելու են տարբեր մարզաձևերի համար նախատեսված մարզադպրոց, մրցումային դահլիճ, լողավազան, բացօթյա մարզահրապարակներ, մարզադաշտ, վազքուղի։ Շինարարության սկզբնական փուլում նախատեսված է, որ միաժամանակ ավարտելու են շենքային կառույցների հիմքերի կառուցումը։
Նախորդ տարվանից սկսված հողային աշխատանքների ընթացքում շինարարը հայտնաբերեց տարածքով անցնող ջրի խողովակներ, որոնցով Գյումրիին խմելու ջուր է մատակարարվում։ Այդ ընթացքում ու մինչև ձմեռ խնդիրը լուծում ստացավ՝ առանց ջրազրկելու թաղամասերը։ Նոր ջրագիծ է անցկացվել, որը շրջանցում է նոր կառուցվող մարզահամալիրի տարածքը, թեև հին խողովակների ապամոնտաժմանը դեռ չեն հասել։
Շենքերի կառուցումից հետո կսկսեն կաթսայատան, էներգասնուցման համակարգերի և մյուս ենթակառուցվածքների աշխատանքները։ Համալիրը սնուցվելու է արևային էներգիայով։ Արևային կայանի տեղադրման համար ևս մեծ տարածք է հատկացվել։
Ամենամեծ շենքային տարածքը զբաղեցնում է մարզադպրոցի հատվածը, կլինի 6 մասնաշենք։ Միայն ըմբշամարտի դահլիճը 1220 քառակուսի մետր է, որտեղ տեղավորվելու է 305 թռիչքով՝ 6 գորգ, այսինքն՝ նույն ստանդարտներով, որոնք գործում են միջազգային մրցաշարերում։
«Մարզադահլիճն ու օֆիսային հատվածն ընդհանուր 5200քմ է, 365 քմ-ը օֆիսային հատվածն է, որտեղ նախատեսված են աշխատասենյակները, երկրորդ հարկում կլինեն սենյակներ, ժամանակի ընթացքում կարող են լինեն նաև դասասենյակներ», – նշել է «Գրիգորյան Շին» ՍՊԸ աշխղեկի օգնական Մյասնիկ Մանուկյանը։
Շինարարությունը փուլային է, ինչպես ֆինանսական միջոցների հատկացումը։ Նախորդ տարի մոտ 500 մլն դրամի աշխատանք է կատարվել, որոնք մեծամասամբ ներառել են տարածքի մաքրման, հողային և հիմնային աշխատանքները։ 2022-ի համար դեռ հատկացումների չափը հստակեցված չէ։ Թե այս տարի ինչ ծավալի շինարարություն է պլանավորվում, կախված է ֆինանսավորումից։ Մարզական համալիրի ամբողջական կառուցման ավարտի ժամկետը 2024 թվականի վերջն է։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...