ՀՀ-ում և Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀՀ-ում և Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար

18:17 11.03.2022

Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Խուճապային տրամադրությունների ներքո անցած մի քանի օրերի ընթացքում նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես պայմանավորված էր բնակչության կողմից սովորականից շատ գնումներ կատարելու հետ: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է»:
ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Անդրեյ Գասպարյանը հավաստիացրել է, որ անհրաժեշտ սննդամթերքի ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում:
Ա. Գասպարյանը կոչ է արել բնակչությանը չմատնվելու խուճապի, քանի որ իրադրությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:
Նա տեղեկացրել է, որ ԱՀ ՖԷՆ և այլ շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ կայացվել է որոշում առ այն, որ վաղվանից համապատասխան միջոցներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր, օգտվելով առիթից, կատարել են չարաշահումներ և արհեստական գնաճ առաջ բերել:
Փոխնախարարի խոսքերով՝ թանկացումներ կարելի է սպասել ներմուծվող ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների պարագայում՝ կապված դոլարի և ռուբլու կուրսի տատանումների հետ, իսկ մեր շուկայում սպառվող ապրանքների և հումքի հետ կապված մեծ թանկացումներ չեն սպասվում:
Անդրադառնալով գազամատակարարման խափանման խնդրին՝ Ա. Գասպարյանն ասել է, որ քաղաքական հարցերի չի պատասխանում:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեև Ռուսաստանն արգելել է որոշ ապրանքների արտահանումը, սակայն այս արգելքը չի վերաբերվում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին պահանջարկի բավարարմանը, բացի դրանից էլ ՀՀ պահեստներում կան բավարար քանակով ապրանքներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել

22:13 24.05.2025

Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել

Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...

SHANTNEWS

22:00 24.05.2025

SHANTNEWS

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել

21:50 24.05.2025

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարար

21:36 24.05.2025

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարար

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում

21:17 24.05.2025

Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում

Մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 24.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...

BACK_TO_TOP