Արամ Ա-ն շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Արամ Ա-ն շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

21:55 13.03.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Կիրակի, 13 Մարտ 2022-ին, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուք Վահագն Խաչատուրեանի երդման արարողութիւնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ազգային Ժողովի նախագահին կողմէ հրաւիրուած էր ներկայ գտնուելու երդման արարողութեան։

Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը հետեւեալ նամակը յղեց նորընտիր նախագահին.-

Նորին Վսեմութիւն

Տիար Վահագն Խաչատուրեան

Նախագահ Հայաստանի Հանրապետութեան

Երեւան

Սիրելի Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ, եւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէս Նախագահ Հայաստանի Հանրապետութեան:

Համաշխարհային բազմազան ու այլազան տագնապներով յղի այս օրերուն, մեր հայրենիքը իր կարգին կը դիմագրաւէ ներքին խոր մտահոգութիւններ, եւ ենթակայ է շրջանային թէ միջազգային աշխարհաքաղաքական իրադարձութիւններու ազդեցութեան։ Արցախի պատերազմին յառաջացուցած ծանր հետեւանքները տակաւին կը մնան անլոյծ ու Արցախի ապագան անորոշ:

Արդարեւ, ներկայ ճգնաժամային շրջանին Ձեր պատասխանատուութիւնը, որպէս նախագահ, Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց։ Մեր յոյսն է ու սպասումը միանգամայն, որ կարենաք խոհեմութեամբ ու քաջութեամբ դիմագրաւել բոլոր դժուարութիւնները՝ մեր հայրենիքը հեռու պահելով ներքին բեւեռացումներէ, ամրապնդելով մեր ժողովուրդին միասնականութիւնը, ամուր հիմերու վրայ դնելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը եւ միշտ հետապնդելով համազգային շահերը, ինչպէս խոստացաք կատարել այս առաւօտ Ձեր երդման արարողութեան ընթացքին։

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռըպիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Հայաստանի պետութեան ամրացման, Հայաստան-Սփիւռք գործակցութեան առաւել ծաւալման, եւ մեր ազգի ու հայրենիքի գերագոյն եւ ընդհանրական շահերու հետապնդման ու իղձերու իրագործման նպաստող ծրագիրներուն ու աշխատանքներուն։

Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ քաջառողջութիւն եւ իմաստութիւն, որպէսզի Ձեր նախագահութեան ներքեւ մեր հայրենիքը ապրի խաղաղ ու բարգաւաճ տարիներ։ Թող Աստուած պահէ ուպահպանէ մեր սիրելի ժողովուրդը ամէն տեսակ չարէ ու չարիքէ՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս աշխարհի:

Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական սիրով,

Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Անթիլիաս

13 Մարտ 2022»,- նշված է ուղերձում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

20:22 13.07.2025

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

20:19 13.07.2025

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

Մարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

20:03 13.07.2025

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

19:45 13.07.2025

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

19:07 13.07.2025

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...

BACK_TO_TOP