13:51 16.03.2022
Այսօր՝ մարտի 16-ին, վերականգնվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը, փոխանցում է Aliq.ge-ն։
Վրաստանում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ, դեռևս առկա են կուտակումներ, հերթեր, մեծաքանակ շարասյուներ, ակնկալվում է, որ այսօր երեկոյան կուտակումները կթեթևանան, իսկ վաղը ցերեկը, հավանաբար, հերթերը կվերանան։
«Սահմանը բացվել է այսօր գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, այդ իսկ պատճառով դեռևս հերթեր և բեռնատարների կուտակումներ են։ Հայկական բեռնատարներ ևս կան, որոնք կանգնած են մարտի 9-ից՝ եղանակի վատթարացումից սկսած։ Ճանապարհներին կա մերկասառույց, ինչի պատճառով երթևեկության վերականգնման գործընթացը դանդաղ է ընթանում։ Ներկա պահին վրացական կողմը աշխատում է հերթերը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ, բեռնատարների հստակ թիվ դեռևս պարզ չէ»,- «Ալիք մեդիային» փոխանցեցին դեսպանատնից։
Վրաստանի հացաբուլկեղենի ընկերությունների փոխանցմամբ, արդեն մեկ շաբաթ Ռուսաստանից ալյուր բերող բեռնատարները կանգնած են ռուս-վրացական ցամաքային սահմանին, ինչը հանգեցրել է ալյուրի պաշարների նվազմանը։ «Իփքլի Դիղոմի» հացաբուլկեղենի ընկերությունից «Ալիք մեդիային» հայտնեցին, որ բեռնատարները դանդաղ ընթացքով շարժվում են․
«Երեկվա տվյալներով 200-ից ավելի բեռնատար՝ բարձված ռուսական ալյուրով կանգնած էր ճանապարհին, մի մասը Ռուսական կողմում, մի մասն էլ, թեև անցել էր սահմանը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով կանգնած էր Գուդաուրի-Կոբի հատվածում։ Այսօր արդեն եղանակային պայմանների բարելավման արդյունքում բեռնատարները շարժվում են, չնայած որ կեսից ավելին սահմանը դեռ չեն հատել մեծ կուտակումների և ավտոշարասյունների պատճառով»։
Ընկերությունից հայտնում են, որ բնակչության շրջանում սխալ տեղեկություններ են տարածվում, թե Ռուսաստանի հետ քաղաքական հարցերի պատճառով բեռնատարները չեն կարողանում հատել սահմանը․ «նման բան չկա»։
«Ընդգծենք նաև, որ Վրաստանն ունի առնվազն երկու շաբաթվա ալյուրի պաշար, իսկ մինչ այդ ալյուրը կներմուծվի երկիր, հուսով ենք բեռնատարները անարգել կհասնեն հնարավորինս շուտ»,- հույս են հայտնում հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունից։
Հավելենք, որ Վրաստան ալյուրի հիմնական մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն է։
Վերջին մեկ տարում (հունվարի դրությամբ) Ռուսաստանից ալյուրի ներմուծումը 699 հազար տոննայից (197 հազար դոլար) հասել է 8,8 միլիոն տոննայի (2,9 միլիոն դոլար)։
Հիշեցնենք, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱյսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
08:08 14.07.2025
Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքումՀուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...