16:00 16.03.2022
Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակն առաջարկում է 2016թ. հոկտեմբերի 4-ի ՀՀ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:
Նշվել է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա է նույն հոդվածի տարբեր դրույթների ակնհայտ հակասություն: Անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայական արժեքներին մոտարկվելու հետևանքով օրենսգրքի վերջին փոփոխությունների արդյունքում մի կողմից հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ. ենթակետով շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով, մյուս կողմից` նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետով` անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով: Իսկ 179-րդ հոդվածի համաձայն` մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման իրավունքը ձեռք է բերվում մատակարարներին վճարումների կատարման դեպքում միայն, մինչդեռ հաշվանցվող մյուս հարկատեսակների` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեպքում այս մոտեցումը տևական ժամանակ վերացված է, և հաշվանցումները կատարվում են միայն հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` առանց վճարման հանգամանքը հաշվի առնելու:
Գևորգ Պապոյանն առաջարկում է վերացնել համապատասխան հոդվածում առկա հակասությունները և սահմանել, որ կարգավորվող բոլոր դեպքերում շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:
Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի հաշվարկման ժամանակ կիրառել հաշվանցվող մյուս հարկատեսակների` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվանցումների նույն մոտեցումը` առանց հաշվի առնելու մատակարարներին վճարում կատարված լինելու հանգամանքը, որն էականորեն կհեշտացնի նաև բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի գումար հաշվարկման կարգը:
Հարակից խոսքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ կառավարության համար ընդունելի են նախագծով առաջարկվող փոփոխությունները: Գործադիրը միայն ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱյսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...