Շվեդիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի կատարելագործմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Շվեդիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի կատարելագործմանը

16:30 16.03.2022

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։

Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և բարձր գնահատել հայ-շվեդական համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև երկկողմ ֆինանսավորման նոր հնարավորության շրջանակներում գործակցությունը՝ նկատի առնելով Շվեդիայի հետաքրքրվածությունը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներով։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքը և կարևորել համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունն այն ուղղություններով, որտեղ Շվեդիան ունի հաջողված փորձ։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հակիրճ խոսել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերից՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում արդեն իսկ մեկնարկած ծրագրերին և պարոն Սվենսոնին խնդրել այս ոլորտում փորձի փոխանակում կազմակերպել։
Նախարարի տեղակալը խոսել է նաև հանքարդյունաբերության, կոշտ թափոնների և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում Շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) գործունեությունը Հայաստանում։

Շվեդիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի կատարելագործմանը՝ արձանագրելով վերամշակման համընդհանուր համակարգի բացակայությունը։

Երկրում էներգետիկ կախվածությունը ատոմային էներգիայից նվազեցնելու նպատակով SIDA-ն օժանդակություն է ցուցաբերում մի շարք էներգախնայող ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում է E5P (Էներգախնայողության և շրջակա միջավայրի պահպանության արևելաեվրոպական գործընկերություն) հիմնադրամի միջոցով։

Ծրագրեր են իրականացվում նաև թափոնների կառավարման բարելավման և քաղաքային էներգաարդյունավետ լուսավորման ուղղությամբ։ Երևան քաղաքում մեկնարկել է նաև էկոլոգիապես անվտանգ ավտոբուսների ներդրման ծրագիրը։

Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի վարչապետի և Քենիայի Հանրապետության նախագահի անունից նախարար Հակոբ Սիմիդյանին է փոխանցել Ստոկհոլմում կայանալիք ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակի առթիվ «Ստոկհոլմ+50» մեծամասշտաբ միջոցառմանը մասնակցության հրավերը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

09:10 14.07.2025

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

08:15 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

BACK_TO_TOP