19:48 17.03.2022
Մինչև տարեվերջ Թումո Գյումրին իր մասնաճյուղերը կբացի մարզի չորս տարածաշրջաններում: Մասնաճյուղերը կլինեն Թումո-տուփերի տեսքով, և արդյունքում տեխնոլոգիական կրթությունն ավելի հասանելի կդառնա գյուղական բնակավայրերի 12-18 տարեկան պատանիների համար: Թումո-տուփերի աշխատանքը համայնքներում կհամակարգվի Գյումրիի կենտրոնից: Շարժական տուփերի տեղադրումով կնվազեցվի Գյումրի Թումոյի ծանրաբեռնվածությունը, որտեղ այժմ սովորող ուսանողների թիվը 2500-ն է:
Գյումրի Թումո ստեղծարար կրթական կենտրոնում 7 տարիների ընթացքում կրթություն են ստացել բազմաթիվ երեխաներ, նրանցից շատերն այսօր հայտնի IT ընկերությունների առաջատար մասնագետներ են, ոմանք էլ ստեղծել են իրենց սեփական ընկերությունները։
Վերջին տարիներին լուսանկարչությունը Թումոյի 14 դասընթացներից ամենապահանջվածն է։ Ուսանողներն այստեղ ունեն ինքնակրթվելու հնարավորություն, մարզիչների օգնությամբ նոր տեխնոլոգիաներով հետաքրքրված պատանիներն ու աղջիկները ստանում են մասնագիտական կողմնորոշման հմտություններ:
Գյումրիին մոտ համայնքներից Թումո Գյումրի են հաճախում շատ ուսանողներ։ 12-18 տարեկան գյուղաբնակ պատանիների տեխնոլոգիական կրթության հասանելիությունն ապահովելու համար Թումոն իր մասնաճյուղերն է բացում մարզի տարբեր բնակավայրերում ու տարածաշրջաններում: Մինչև տարեվերջ Թումո-տուփեր կտեղադրվեն մարզի 9 բնակավայրերում:
«Շիրակի մարզը պիտի ունենա 9 տուփ՝ սկսած Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններից մինչև Արթիկի և Մարալիկի տարածաշրջաններ։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ առաջին տուփերը առաջիկա ամսվա ընթացքում պիտի տեղակայվեն Արթիկ և Մարալիկ քաղաքներում, դրանք մոբիլ են»,- նշել է Թումո Գյումրիի ղեկավար Լենա Կարապետյանը։
Թումո-տուփերում սովորելու համար համայնքներում բնակվող պատանիներին նաև օնլայն գրանցվելու հնարավորություն է տրվել: Շարժական կրթական կենտրոնները համալրված են անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններով: Տուփերում երիտասարդ մասնագետները կարող են աշխատել որպես մարզիչներ ու իրենց գիտելիքները փոխանցել ստեղծարար գաղափարներ ունեցող պատանիներին։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...